Շաբաթ 3 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի անդամներից տիկնայք՝ Անեթ Բաղդասարեան, Մելինէ Բադալ, Թինա Աւանէս Աղաջանեան և պարոնայք Ալֆրեդ Կարապետեան, Լորիս Մինասեան և Սևան Զոհրաբեանը:
Հինգշաբթի փետրւարի 1-ի առաւօտեան մեկնարկւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի միջոցառումները: Այդ առիթով, նոյն օրը առաւօտեան բահմանի 12-ին, որը համընկնում էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձին, համայն երկրում ղօղանջեցին եկեղեցիների զանգերը:
Շարունակելով Հոգևորական-աշակերտական Հանդիպումները Հայոց դպրոցներում, սոյն թւականի չորեքշաբթի յունւար 31-ին տեղի ունեցաւ հոգևորական-աշակերտական հանդիպում Մարիամ հաստատութեան տղայոց և օրիորդաց բաժանմունքների աշակերտ-ուհիների հետ։
Չորեքշաբթի, 2018 թւի յունւարի 31-ի առաւօտեան, Իսլամական Մշակոյթի եւ Հաղորդակցութեան Կազմակերպութեան նախաձեռնութեամբ, նոյն կազմակերպութեան «Ալզահրա» դահլիճում, կազմակերպւել էր համագումար՝ «Ղոդսը, կրօնների խաղաղութեան մայրաքաղաք» խորագրով:
Նահատակների մեծարգոյ քոյրերի մեծարմանը նւիրւած Աշուրայի պատգամաբերների առաջին համաժողովը Սրբազան պաշտպանութեան մէջ կանանց մասնակցութեան արժէքների ու ստեղծագործութիւնների տարածման կազմակերպութեան պետ` Մարիամ Մոջթահեդզադէի, Էմամ Մուսա Սադրի քրոջ՝ Ռոբաբէ Սադրի, Կանանց աշխարհազօրի կազմակերպութեան պետ` Մարիամ Ասլանիի եւ մի խումբ նահատակների քոյրերի մասնակցութեամբ5 երեքշաբթի յունուարի 23-ին տեղի ունեցաւ Իսլամական յեղափոխութեան եւ Սրբազան պաշտպանութեան նահատակների թանգարանի դահլիճում:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ չորեքշաբթի 14 փետրւար 2018 Տեառնընդառաջ է, այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, երեքշաբթի 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 4-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Երեքշաբթի, յունւարի 30-ի երեկոյեան, Հ.Մ. Սիփան Միութեան Նայիրի սրահում, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց Միութեան նախաձեռնութեամբ, ջերմ մթնոլորտում տօնւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 39-ամեակը:
Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:
Երեքշաբթի յունւարի 30-ի առաւօտեան, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած ծրագրերի մասին հանրութեանը տեղեկացնելու նպատակով, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս Թեհրանի Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի, թւականիս 24 յունւարից մեկնարկւեց դպրոցներում հոգեւորական-աշակերտական հանդիպումները: