Մայիսի 28-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) «Արարատ» մարզաւանի զովասուն «Այգեստան»-ում, Երէցների միութիւնը տօնակատարեց Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը:
Ուրբաթ Մայիս 11-ին, թանգարանների համաշխարհային օրւայ առիթով, Իրան ժամանած, Թանգարանների Միջազգային Կոմիտէի պետ՝ պրն. Ֆրանքոյս Մայրէզի (Francois Mairesse) գլխաւորութեամբ, Իրանի Թանգարանների Ազգային Կոմիտէի նախագահ և Հետազօտական Կենտրոնի խորհրդական՝ պրն. Մոհիթ Թաբաթաբային ու Իրանի Ինքնուս Արւեստագէտների Միութեան հիմնադիր և Իրանի Թանգարանների Ազգային Կոմիտէի պաշտօնական անդամ՝ Ալի Էզաթին, իրենց առաջին այցն ունեցան «Արտակ Մանուկեան» թանգարան:
Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8 ամեայ պատերազմի ընթացքում բազմաթիւ հայ վարպետ արհեստաւորներ իրենց հնարամտութեամբ և ստեղծագործ աշխատանքով մեծ ծառայութիւններ են մատուցել Իրանի զինեալ ուժերին, որոնց մասին թեպէտ գրւել ու խօսւել է, սակայն դեռ կան դէմքեր, որոնք իրենց համեստութեամբ մնացել են այսպէս ասած լուսանցքներում:
Երկուշաբթի 28 Մայիսը նաև Սրբոց Հռիփսիմեանց Կուսանաց տօնն է, որը համընկնում է Ղազւինի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Մարդկային պատմութեան էջերում կան թւականներ ու դէպքեր, որոնք ոչ միայն անանցանելի ու յաշատակելի են, այլեւ էապէս ներշնչող, գօտեպնդող եւ մարդ էակի մտածման հորիզոնը ընդլայնող։
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ և Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 18- ին, առաւօտեան ժամը 10-ից մինչև կէսօրից յետոյ ժամը 4-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը Արարատ մարզաւանում։
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 1 Յունիս 2018-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի առիթով:
Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2018 թ.-ի մարտի 15-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների Ա, Բ եւ Գ դասարանների աշակերտութեան դաշտահանդէս-արշաւը «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում:
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը շաբաթ, մայիսի 19-ի առաւօտեան ժամը 11:00-ին հանդիպեց Կրթադաստիարակչական նախարարութեան կադրերի եւ ծրագրերի պլանաւորման գերատեսչութեան պատասխանատու՝ պրն. Հադդադիի հետ:
Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, այսօր կիրակի 20 մայիս 2018-ի կէսօրին մեկնեց Հայաստան, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մասնակցելու համար.-