Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ

Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, Ռոստոմ համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:

Նա պատերազմի տարիներին 39 ամիս ծառայել է բանակում, որից 25 ամիսը գերութեան մէջ է անցել:

Ալբերտը 2000 թւականից ընտանիքով հաստատւել է Գերմանիայում: Այս օրերին միայն 3 օրով Թեհրանում էր, որից մի քանի ժամը տրամադրեց այս հանդիպման: Հանդիպման ընթացքում վերյիշեց իր զինւորական ծառայութեան օրերը, պատերազմի տարիները, իր վիրաւորւելն ու գերևարւելը իրաքեան ուժերի կողմից, 25 ամիսներ տառապալից ու տանջալից գերութեան օրերը, ապա ազատութեան քաղցր պահերը:

Աւելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում, Ալբերտը խօսեց իր զինակիցների դիմադրութեան օրերի քաղցր ու դառը յուշերից: Յանձնախմբի անդամ՝ Շահէն Միրզայեանցը յիշելով նրա ազատութեան օրը, պատմեց Թեհրանի Սարդարապատ թաղամասում դիմաւորման եկած ժողովրդի ներկայութեան և Ալբերտի ու իր հօր յուզիչ գրկախառնութեան պահերի մասին:

Ալբերտ Ղահրամանեանի հետ զրոյցի մանրանասներին առանձին կանդրադառնանք:

Թ.Հ.Թ. Անձնուրացների Յանձնախումբ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ