Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը, որտեղ ամփոփւած են ականաւոր դէմքերի աճիւններ, ունի վաղեմի պատմութիւն եւ այսօր այն համարւում է պատմական կոթող, որը իր վրայ է սեւեռել Իրանի պետական շրջանակների ուշադրութիւնը եւս, եւ տեղում կատարւում են նորոգութեան աշխատանքներ:
Ինչպէս գիտէք ներկայ 2018 տարին համընկնում է Ս. Աթոռիս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի քահանայական ձեռնադրութեան յիսունամեակին։ Այս առիթով թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, յանուն թեմիս ազգային իշխանութեան և ժողովրդին հետևեալ շնորհաւորական նամակը յղել է՝
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթով ներհամայնքային ծրագրերի շարանում, յունիսի 9-ին բանախօսական - գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում: Ծրագիրը նախաձեռնել էին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր Եղբայրակցութիւնը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 16 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6։00-ին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի է ունենալու եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակի առիթով (Սրբազան հայրը Աբեղայ ձեռնադրւած է 16 յունիս 1968-ին)։ Այս առիթով պատարագելու եւ քարոզելու է Յոբելեար Սրբազան հայրը։
Կիրակի յունիսի 10-ի միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։
Թւականիս ուրբաթ 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։
Երկուշաբթի Մայիսի 28-ի առաւօտեան, Սասուն հայաշատ թաղամասի «Նայիրի» հայոց ազգային տղայոց դպրոցում, Իրանի Իսլամական Յեղափոխութեան թանգարանի բարձրագոյն պատասխանատուներից՝ թանգարանի տեսչութեան գործադիր տնօրէն՝ պրն. Միրզային և Թանգարանի մշակութային պատգամաւոր՝ դոկտ. Վալիզադէն հանդիպեցին Իրանահայ, 30% վիրաւոր և ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ:
Կիրակի՝ յունիսի 3-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած Ս. Պատարագի քարոզում Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն անդրադառնալով ԻԻՀ հիմնադիր՝ լուսահոգի Էմամ Խոմէյնու վախճանման տարելիցին, մեծարեց նրա անհատականութիւնը և բարձրեալն Աստծուց խաղաղութիւն մաղթեց նրա հոգուն:
Երկուշաբթի յունիսի 4-ին, Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում:
Հինգշաբթի, մայիսի 31-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութիւնում տեղի ունեցաւ Հայոց մեծագոյն տօն՝ Մայիսի 28-ի ձեռնարկը: