Հոգեգալուստի օրը, առաքեալները Սուրբ Հոգով զօրացան, եւ համարձակութիւն ստացան Քրիստոսի վկաները լինել ամբողջ աշխարհում։ Այդ օրը աստւածային տնօրինումով որոշւեց իւրաքանչիւր առաքեալի քարոզչութեան սահմանները։ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարթողիմէոս առաքեալներին վիճակւեց, Աւետարանը քարոզել Հայաստանում։
Թեմիս Հայոց Դպրոցների եւ Մանկապարտէզների Յարգելի Ծնողներ՝
Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյատեւման երաշխիքը եւ մեր ազգային գոյութեան ամրանիստ խարիսխներն են կազմում Ազգային, Կրօնական, Կրթական եւ Մշակութային կառոյցները, որոնցով ոգեշնչւում եւ պաշտպանւում ենք մեր ինքնութիւնը կորցնելուց եւ ձուլումից։
Այսօր՝ Հայոց Առաքելական Ս․ Եկեղեցին Տօնում է Հին Կտակարանի մեծ մարգարէներից՝ Եսայի մարգարէի յիշատակը։ Մարգարէ, որ Սուրբ Հոգով լցւած հեռւից տեսաւ Քրիստոսին եւ աւետեց նրա կեանքից բազում դրւագներ։
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Գայիանէ եւ Սէրինէ Կարապետեաններին, Կարապետեան եւ Բաբայեան ընտանիքներին, Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան Վարչութեան եւ նրա յարակից բոլոր մարմիններին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՅԵԱՆ (ԿԱՐԱՊԵՏԵԱՆ)-Ի ցաւալի մահւան առթիւ:
2020 թւականի յուլիսի 22-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին, որը նոր էր վերադարձել Հայաստանից։
Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը շարունակում է իր հերթական հանդիպումները, քննարկելով համայնքային հարցերը: Իր յուլիսի 19-ի հերթական 80-րդ նիստի ընթացքում խորհուրդը օրակարգ է դարձրել համայնքային հետեւեալ առանցքային հարցերը՝ Կորոնավիրուսի համաճարակից առաջացած դժւարութիւնները, Կտակակալւածային յանձնախմբի հետ հանդիպումը, հայոց դպրոցների առաջիկայ ընթացքը, եւ Դուլաբի գերեզմանատունը:
Յուլիսի 14-ին Կրթական խորհրդի ատնապետ` Ալֆրէդ Կարապետեանը և փոխատնապետ` Կարինէ Բալըկճեանը դկտ. Դիբայի և պրն. Քարիմիի հետ հանդիպման նպատակով այցելեցին «Արաքս» դպրոց, ներկայ էր նաև դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, հանդիպման նպատակն էր հայոց դպրոցներում ստեղծել Learning Management System Ուսուցման կառավարման համակարգ (LMS), հարթակ հեռավար ուսուցման և դասաւանդումների համար: Այն իրենից կը ներկայացնի ոչ միայն էլեկտոնային կառավարման հարթակ, այլ նաև մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին համախմբող կրթական կենտրոն:
Այս տարի Յիսուս Քրիստոսի պայծառակերպութիւնը տօնւեց Յուլիսի 19-ին, ցաւօք երկրում տիրող համաճարակի պայմաններից ելնելով, առանց հաւատացեալ ժողովրդի, անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովրդին, անմասն չթողնելով, որոնք մտօք եւ իսնտագրամով հետեւում էին արարողութեան։
1- Հ.- Սրբազան հայր Հայաստանում քննարկման նիւթ է դարձել դպրոցական ուսումնակրթական ծրագրում Հայ Եկեղեցու պատմութիւն առարկան։ Հայաստանի Կրթութեան նախարարութեան կատարած ուսումնակրթական ծրագրի բարեփոխումների շարանում Հայ Եկեղեցու պատմութիւն առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագրից հանելու որոշման լոյսի տակ, վերջին օրերին այս քննարկումը թեժալով՝ յուզում է բազմահազար հայրենի ուսուցիչների, դաստիարակների, աշակերտների եւ ծնողների։
Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․Զատիկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։ Քրիստոսը իր հետ վերցնելով իր գլխաւոր ու հոգեւոր տեսողութիւն ունեցող երեք առաքեալներին, Պետրոսին,Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ, ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովոսէս եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները,որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին․ Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ․« Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան․ ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր․«Սա է Իմ Սիրելի Որդին, որին Եսմհաճեցայ՝ Նրան լսեցէք»։