Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ


Չորեքշաբթի 15 Յուլիս 2020-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Տիար ՎիգԷն Բաղումեանի այցելեց Սիրիայի դեսպանատուն եւ հանդիպեց Պրն. դեսպան Դկ. Ադնան Հասան Մահմուդի հետ։

Պրն. դեսպանը ջերմօրէն ողջունեց սրբազան հօր եւ իր ընկերակցին, յաջողութիւն ու առողջութիւն մաղթելով նրանց։ Առաջնորդ Սրբազանը նախ շնորհակալութիւն յայտնեց Պրն. դեսպանին իր ջերմ ընդունելութեան համար եւ ապա ներկայացրեց իր ընկերակցին եւ այնուհետ խօսեց Սիրիահայ գաղութի եւ յատկապէս հալեպահայութեան դերակատարութեան մասին, Սիրիական պետութեան անկեղծ ու բարեացակամ վերաբերմունքի մասին. «Հալէպը մեր ժողովրդի վերջին հարիւր տարւայ պատմութեան յետ ցեղասպանութեան խորհրդանիշը եղած է վերածնութեան։ Մենք երախտապարտ ենք Սիրիական պետութեան եւ նախագահին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար» ասաց Սրբազան Հայրը։ Այնուհետ խօսւեց հայ եւ Սիրիացի ժողովուրդների բարւոք յարաբերութեան եւ ընդհանրապէս հայ ժողովրդի կապւածութեան մասին սիրիային ու իր ժողովրդին։


ԹՂԹԱԿԻՑ

15 Յուլիս 2020
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com