Կիրակի թւականիս դեկտեմբերի 12-ին, «Ա.Մանուկեան» թանգարանում ներկայացւեց եւ շնորհանդէսը կատարւեց Իրանցի երեք գիւտարարներ՝ Մահմուդ Ռեզա Գորջիի, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմիի միջոցով նախագծւած եւ պատրաստւած՝ Թանգարանը խելացի դարձնելու սարքի, որի միջոցով ստուգւում են պատմական իրերի եւ ձեռագիր գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները: ԻՍՆԱ-ի համաձայն՝ այս գիւտը գաղափարի ստեղծման պահից 4 ամիս անց անցել է փորձարարական փուլերը, ինչպէս նաեւ գիւտերի համաշխարհային մրցոյթից երկու ոսկէ մեդալ նւաճելուց յետոյ, որպէս փորձարկման առաջին կենտրոն տեղադւել է «Ա.Մանուկեան» Ազգային թանգարանում:
7 դեկտեմբեր 1988 թւական: Այդ թւականից անցել է 33 տարի: Հայ ժողովուրդն այդ օրերին ապրեց երկրային դժոխքում իսկ այսօր տարիներ ետք կրկին անգամ Հայաստան աշխարհն ու ողջ հայութիւնը մի այլ երկրաշարժի ցնցումների է ենթարկւել եւ ենթարկւում է...
Հինգշաբթի թւականիս նոյեմբերի 25-ին, «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակցուհի Սէրինէ Ռոստամլուն ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի անդամ եւ Թանգարանի կապ Ռաֆիկ Մելիքսէթեանի այցելեցին Թեհրանի գեղարւեստի ֆակուլտետի ճարտարապետութեան շրջանաւարտ Արամազդ Նազարեանի բնակարան եւ մտերմիկ զրոյց ունեցան տէր և տկն. Նազարեանների հետ։
Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի երեկոյեան նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի Ս. Սարգիս եկեղեցում գումարւեց Նորանշանակ Եկեղեցական խորհուրդների Անդրանիկ նիստը, որին ներկայ էին Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանը եւ Եկեղեցական խորհուրդների նորանշանակ անդամները:
Երեքշաբթի թւականիս նոյեմբերի 23-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիւրընկալեց գերմանիոյ դեսպան Հանս-Ուդօ Մուտթզելին:
Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի առաւօտեան, Վատիկանի նորանշանակ պապական նւիրակ Գերշ. Անդժի արք. Իւզովիչն իր առաջին պաշտօնական այցելութիւնը տւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 22-ին, Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի 6–րդ շրջանի նորանշանակ քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանը, իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ:
Կիրակի թւականիս նոյեմբերի 21-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի պատասխանատու Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանին: