
«Մեր բանակը միշտ պատրաստ է պահպանելու մեր ժողովրդին ու հայրենիքի սահմանները, սակայն մեր փափագն է եւ ձգտումը՝ խաղաղութեան եւ անվտանգութեան պայմաններում հարեւանների հետ ապրելը»:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:

Շաբաթ 27 յունւարին, Ս. Սարգիս Զօրավարի և իր որդու՝ Մարտիրոսի, նաև 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցուն:

Տնօրինութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, ուրբաթ 26 յունւար 2018-ին Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս Ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի սրբատարր կոնդակը նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին:

Երեքշաբթի և չոեքշաբթի, 2018 թւի յունւարի 23 և 24-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Հայոց Ազգային Շանթ, Մարեամեան և Արարատ դպրոցների աշակերտները, Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:

Թւականիս, երեքշաբթի յունւարի 9-ին, դոկտ. Սեյեդ Աբաս Քաշֆի–ի գլխաւորութեամբ բուժքոյրերի կազմակերպութեան մշակոյթի և հասարակական գերատեսչութեան պատւիրակութիւնը այցելց «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարան:
Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը բարեբաստիկ առիթով ջերմօրէն շնորհաւորում է ճարտարագէտ՝ դոկտ. Գէորգ Մելիք-Կարապետեանին «Ամիր Քաբիր» արդիւնաբերական համալսարանի, էլեկտրօ-ճարտարագիտական Ֆակուլտետի լրացուցիչ բարձրագոյն ուսման եւ գիտահետազօտական ամբիոններում, օգնականի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ։
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 6 փետրւար 2018 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 6 փետրւար 2018-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Աստւածածին երբեմնի առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Պատարագելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ երէկ, յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի սեմին, յունւարի 23-ի երեկոյեան, Թեհրանի «Անդիշէ» մշակութային համալիրում, նախաձեռնութեամբ նոյն համալիրի եւ «Օջ» կենտրոնի, կազմակերպւել էր «Հայրենիքս» խորագրով ազգային համագումար:
Համագումարին հրաւիրւած էին Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները: