ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Տնօրինութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, ուրբաթ 26 յունւար 2018-ին Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս Ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի սրբատարր կոնդակը նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում սրբատարր կոնդակը ընթերցեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ ընթերցեց Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում այն ընթերցեց Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը:

Ս. Աստւածածին եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում այն ընթերցեցին եկեղեցու քահանայ հայրերը։

Իսկ կիրակի 28 յունւար 2018-ի առաւօտեան Ս. Մինաս եւ Ս. Գէորգ եկեղեցիներում այն ընթերցւեց պատշաճ տնօրինումով։

Իր կոնդակի մէջ Վեհափառ հայրապետը շեշտում է անկախութեան և պետականութեան տեղն ու արժէքը մեր ժողովրդի կեանքում։ Նորին սրբութիւնը մատնանշում է պատմական այն հանգրւանները, որի միջից անցաւ մեր ժողովուրդը յատկապէս Հոկտեմբերեան Յեղափոխութիւնից և ապա պատմական երեք ճակատամարտներից յետոյ, նշում է Արամ Մանուկեան ղեկավարի դերը հայոց բանակի և կռւի ճակատները փութացող մեր ժողովրդի զաւակների կողքին և ի վերջոյ փառապանծ յաղթանակը 28 Մայիս 1918-ի իրականացւած։

Սրբատառ կոնդակի վերջում Վեհափառ հայրապետը կոչ է անում մեր թեմերին, կազմակերպութիւններին, կրթական կառոյցներին, մտաւորականներին և ժողովրդի զաւակներին կազմակերպեն յատուկ հանդիսութիւններ մեր ժողովրդի գիտակցութեան մէջ վառ պահելու առաջին հանրապետութեան խորհուրդը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com