Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայաստան-Իրան «Հողի Յիշողութիւն» Ցուցահանդէսի փակում և Հայաստանի Մշակոյթի գիշեր

Երեքշաբթի յունւարի 17-ի երեկոյեան, Իրանի Ազգային թանգարանում, եռամսեայ գործունէութիւնից յետոյ, իր աւարտին հասաւ Հայաստան-Իրան «Հողի Յիշողութիւն» ցուցահանդէսը:

Ցուցահանդէսում ցուցադրութեան էր դրւել Հայաստանից բերւած 103 պատմական նմուշներ՝ Ուրարտական եւ յետուրարտական ժամանակաշրջաններից: Այդ առիթով կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նախաձեռնութեամբ՝ Իրանում Հ. Հ. Դեսպանութեան, Հայաստանի Պատմութեան թանգարանի եւ Իրանի Ազգային թանգարանի:

Միջոցառմանը ներկայ էին Թ.Հ. Թեմի Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, Արժ. Քահանայ հայրեր՝ Տ. Սահակ քհն. Խոսրովեանը և Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը, միութիւնների ներկայացուցիչները և հոծ բազմութիւն:

Երկու երկրների պետական հիմներով մեկնարկւեց միջոցառումը: Ապա ելոյթներով հանդէս եկան Իրանի Ազգային Թանգարանի գլխաւոր տնօրէն՝ Ջեբրայիլ Նոքանդէն, Իրանի Թանգարանների եւ Պատմամշակութային Գոյքերի գլխաւոր տնօրէն՝ Մոհամմադ Ռեզա Քարգարը, Թանգարանների Միջազգային Խորհուրդ «ԻՔՕՄ»-ի Իրանի պատասխանատու՝ Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը,  եւ Իրանի Մշակութային ժառանգութեան Կազմակերպութեան փոխտնօրէն՝ Մոհամմադ Հասան Թալեբեանը, որոնք կարեւորեցին ցուցահանդէսի դերը՝ երկու երկրների յարաբերութիւնների առաւել զարգացման գործում:

Պրն. Նոքանդէն իր ելոյթի ժամանակ ասաց. «Իրանի Ազգային թանգարանը երեք ամիս պատիւ ունեցաւ Թեհրանում հիւրընկալել Հայաստանի վաղեմի մշակոյթի արժէքաւոր ցուցանմուշները: Անցած երեք ամիսների ընթացքում ցուցահանդէսին կից կազմակերպւեցին մի շարք միջոցառումներ, այդ թւում, 4 իրանցի և 2 հայ գիտաշխատողների մասնակցութեամբ, գումարւեցին գիտական վեց նիստեր»: Նա ընդգծեց, որ ցուցահանդէս է այցելել շուրջ 45,096 մարդ: «Ցուցահանդէսի այցելուների աւելի քան 70 տոկոսը իրանցիներ, իսկ շուրջ 30 տոկոսը արտասահմանցիներ են եղել». հաւելեց Նոքանդէն:

Պրն. Արտաշէս Թումանեանը, իր ելոյթի ժամանակ ասաց. «Իրանն ու Հայաստանը հարևան երկրներ են և երկու ժողովուրդները միասին պատմական երկար ուղի են անցել: Իրանի ու Հայաստանի միջև երբեք լուրջ խնդիրներ չեն եղել և երկու երկրների պատասխանատու կառոյցներն առանց որևէ բարդութեան համագործակցում են»: Նա յայտարարեց, որ այս ցուցահանդէսը նպատակ ունէր միմեանց ծանօթացնել երկու երկրների մշակոյթի ու արւեստի հետ: ՀՀ դեսպանը համոզմունք յայտնեց, որ Իրանի ու Հայաստանի ժողովուրդներն ապագայում էլ շարունակելու են ամուր կապեր ունենալ, որի արմատները գտնւում են երկու երկրների պատմութեան ու մշակոյթի ծալքերում:

Օրւայ միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, որտեղ ներկայացւում էր ցուցահանդէսի երեք ամսւայ գործունէութիւնը: Միջոցառման գեղարւեստական բաժնում երգչախմբային կատարումամբ ելոյթ ունեցաւ «Մաշտոց» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի: Երգչախմբին դաշնամուրային կատարումով ընկերակցում էր Տիգրան Մեսրոպեանը, ով նաեւ ընթացքում հանդէս եկաւ առանձին դաշնամուրային կատարումներով:

Ապա տեղի ունեցաւ երկու գրքերի շնորհանդէս՝ ցուցահանդէսի կաթալոգ գրքի, որը մշակել է Իւսէֆ Հոսէյնզադէն, թարգմանել է Անելկա Գրիգորեանը: Երկրորդ գիրքը ներկայացնում է Իրանի Ուրարտական ձեռագրեր, որը հաւաքագրել է դոկտ. Մարիամ Դանան, հայերէնի է թարգմանել Արազիկ Բաբումեանը:

Վերջում ներկաները այցելեցին թանգարան, որտեղ ներկայացւել էր ցուցահանդէս այցելած երեխաների ձեռքի աշխատանքները:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ