Շաբաթ, մայիսի 15-ի յետ միջօրէին, մեկնարկւեց Իրանի Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջեւ կայացած երկխօսութեան 11-րդ փուլը, որը կայացաւ Մշակոյթի Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան կենտրոնատեղիում «Կրօն եւ Բնապահպանութիւն» խորագրով:
Կիրակի 6 մայիս 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հալէպից ժամանած պրն. Ռաէդ Դուքի, որ պատասխանատու է Կենտրոնական Հալէպի Պաշտպանութեան Գումատտակին, եւ որ յատուկ առաքելութեամբ գտնւում է Թեհրանում։
Քրիստոնէական կրօնի գլխաւոր նշանը, որով յատկանշւեց Նա իր զօրութեամբ, անյաղթահարելիութեամբ ու խորհրդով, եղաւ ու կը մնայ իր հաւատքի հիմնադրին ու այն կատարելագործողին՝ Յիսուս Քրիստոսի խաչը, որի վրայ յօժարակամ իր անձի պատարագումով և արեան հղումով խորտակեց չարի իշխանութիւնը և մահւան շղթաները փշրելով՝ փրկութիւն ապահովեց համայն մարդկութեան, նրանց, ովքեր հաւատքով ընդունում էին և պիտի ընդունէին նրա կատարածը:
Հինգշաբթի 3 մայիս 2018-ի կէսօրից յետոյ Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ ուխտաւոր-զբօսաշրջիկներ առաջնորդութեամբ Ֆրանսայի թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գրիգոր Աբղ. Խաչատրեանի։ Շրջապտոյտ-ուխտագնացութիւնը կազմակերպւած էր Փարիզի առաջնորդանիստ Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան կողմից։
Երեքշաբթի մայիսիի 1-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընդունեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէգին և պրն. Մոխթարեանը:
Երեքշաբթի մայիսի 1-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Գերմանիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Միշէլ Քլոր Բերչթոլդին և դեսպանատան Ա. Քարտողար՝ դոկտ. Մոնիքա Մինթզ:
Թեհրանի 31-րդ գրքի միջազգային ցուցահանդէսին իր մասնակցութիւնն է բերել նաև Հայաստանը։
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 10 Մայիս 2018-ին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնին առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 4 մայիս 2018-ի յետ միջօրէին ժամը 5-ին տեղի է ունենալու Ս. Սարգիս եկեղեցու մայր մուտքի երկու կողմերում տեղադրւած տուՖ քարով պատրաստւած գեղակերտ երկու խաչքարերի օծման արարողութիւնը։
Ուրբաթ ապրիլի 27-ի երեկոյեան, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանի, մասնակցեց դոկտ. Սիմոն Այւազեանի «Յուշեր» անւամբ գեղանկարչական ցուցահանդէսի բացման հանդիսութեանը։