Չորեքշաբթի, օգոստոսի 21-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սարդարապատ» Միութեան վարչութեան անդամներին:
Թւականիս կիրակի 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր Ս. պատարագ:
Յուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Արցախում տեղի ունեցաւ Ասմունքի 8-րդ Համահայկական փառատօնը, որն այս տարի նւիրւած էր Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին: Փառատօնի կարգախօսն էր՝ «Հայրենի հողը կանչում է ...»:
Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն իր էութեամբ և խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:
Ա. ՏԱՐԻ, թիւ 34, 18 Օգոստոս, 2019
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հինգ Տաղաւար տօներից մէկն է Աստւածածնի Վերափոխումը:
Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ իրանահայ երիտասարդ Նորվան Դիլիան Բեհբուն, ոսկեայ մեդալ է շահել Սէուլում անցկացւած աշխարհի գիւտարարութեան եւ ստեղծագործական համաշխարհային 8-րդ օլամպիադայում:
Թողարկւել է Էդնա Զէյնալեանի անւան յուշամեդալ, որը տրւելու է նորաձեւութեան եւ բեմայարդարման ասպարէզներում ստեղծագործող արւեստագէտներին:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 18 օգոստոս 2019-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Ա. ՏԱՐԻ, թիւ 33, 11 Օգոստոս, 2019
Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ հայոց ազգային «Շանթ-Մարիամեան» տղայոց դպրոցի տարրական եւ միջնակարգ օղակների ծնողական խորհրդի տարիների անդամ եւ ներկայում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը ընտրւել է Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների խորհրդի կազմում, որպէս այդ շրջանի հայոց դպրոցների ներկայացուցիչ եւս: