Երկուշաբթի 23 դեկտեմբերի 2019 թ.-ին Ազգային Առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի մշակութային եւ արւեստի կազմակերպութեան նախագահ ՝ Հոջաթոլիսլամ Մէյսամ Ամրուդին, Թեհրանի քաղաքապետարանի հանրութեան հետ կապի եւ միջազգային հարցերի գլխաւոր տնօրէն՝ Մեհդի Մոհամադին եւ Թեհրանի քաղաքապետարանի միջազգային հարցերի տնօրէն՝ Էհսան Մոհամադին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Հինգշաբթի 19 դեկտեմբերի 2019 թւականին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Փերիայի Կրթասիրաց միութեան վարչութեան ներկայացուցիչներին, որոնք զեկուցեցին Ս. Հօր իրենց վերջին շրջանի գործունէութեան մասին, մատնանշելով միաժամանակ իրենց որոշ դժւարութիւնները:
Հինգշաբթի 19 դեկտեմբերի 2019 թւականին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կարիքաւորներին Օժանդակող մարմնի ներկայացուցիչներին, որոնք եկած էին նոր տարւայ առիթով խորհրդակցելու Ս. Հօր հետ աւանդական այցելութիւններ կատարելու կապակցութեամբ եւ կարիքաւորների ուրախ երեկոյի կազմակերպման համար:
Չորեքշաբթի 18 դեկտեմբերի 2019 թւականին կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի ներկայացուցիչներ՝ Սեդա Խաչատրեանին եւ Յակոբ Մկրտչեանին, որոնք եկած էին եկեղեցու դռների հիմնական նորոգութեան համար Ս. Հօր խորհուրդը առնելու:
«Թեմական խորհուրդը ոչ մի ջանք չի խնայելու համայնքիս առաւել բարելաւման համար»
Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ երկուշաբթի, դեկտեմբերի 16-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի նախաձեռնութեամբ Նոր Բուրաստան գերեզմանատանը յարգանքի տուրք մատուցւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների Հայ նահատակների յիշատակին, որին մասնակցութիւն էին բերել՝ Իրանի Իսլամական հանրապետութեան բանակի շտաբի հանրութեան հետ կապի եւ մշակութային հարցերի տեղակալ՝ հոջաթոլէսլամ Սաիդ Նասիրոլ Էսլամին, Սրբազան պաշտպանութեան արժեքների եւ հրատարակութիւնների պահպանման կազմակերպութեան նախագահ՝ Գեներալ մայոր Ֆուլադին, Բանակի մասնաւոր ծառայութիւնների զօրամիաւորը, Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային շրջանի իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը, Թ.Հ.Թ. գերեզմանատան վարչութեան ներկայացուցիչները ու մի շարք հրամանատարներ և պետական պաշտօնեաներ:
Չորեքշաբթի 18 դեկտեմբերի 2019 թւականին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին։
Չորեքշաբթի, 18 դեկտեմբեր, 2019 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց, Իրանում հաւատարմագրւած Պաղեստինի դեսպան՝ պրն. Սալահ Զավաղիին, որ տօնական տօների առիթով եկած էր իր եւ իր պետութեան տօնական բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան հօրը եւ Հայ համայնքին:
Չորեքշաբթի, 18 դեկտեմբեր, 2019 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, գաղութիս յարգարժան ազգայիններից, բարերար եւ Կիլիկեան Իշխան տիար՝ Լեւոն Ահարոնեանին, որին ընկերակցում էր պրն. Միր Ղասէմի Մոմէնին:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 24 դեկտեմբեր 2019-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր: