Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօրը այցելեց, Հայաստանից ժամանած Հայ Հոգեւոր Եղբայրակցութեան Աւագ եղբայր եւ քարոզիչ՝ պրն. Համլետ Զագարեանը

Երկուշաբթի, 16 դեկտեմբեր, 2019 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանից ժամանած Հայաստանի Հայ Հոգեւոր Եղբայրակցութեան Աւագ երղբայր եւ քարոզիչ՝ պրն. Համլետ Զագարեանին, ընկերակցութեամբ իր դստեր՝ Աստղիկ Զագարեանի եւ Թեհրանի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան վարչութեան ատենապետ՝ պրն. Վալոդ Հախինեանի եւ վարչութեան անդամ՝ Սիլւա Գրիգորեանի:

Յայտնենք, որ Սրբազան Հայրը Հայաստան սուրբ Էջմիածին իր կեցութեան տարիներին սերտ յարաբերութեան մէջ էր եղբայրակցութեան հետ եւ պարբերաբար այցելում էր իրենց կենտրոնը:

Սրբազանը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին եւ յաջողութիւն մաղթեց իրենց առաքելութեան մէջ:

Նշենք, եղբայր Համլետ Զագարեանը յատուկ հրաւէրով է Թեհրան ժամանել մասնակցելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան 15 ամեակի հանդիսութեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ