Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հայրը իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Հունաստանի Լիազօր եւ Արտակարգ Դեսպանին

Երկուշաբթի, 16 դեկտեմբեր, 2019 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Իրանում հաւատարմագրւած Հունաստանի Լիզօր եւ Արտակարգ դեսպան՝ պրն. Դիմիրտի Ալէքսանդրագիսին:

Պրն. Դեսպանը եկել էր Սրբազան Հօր ապաքինման իր մաղթանքները յայտնելու եւ տօնական օրերի առիթով իր շնորհաւորութիւնները ներկայացնելու:

Սրբազան Հայրը իր ջերմ շնորհակալութիւնները եւ գնահատանքը յայտնեց պրն. Դեսպանին եւ փոխադարձաբար տօնական օրերի իր բարեմաղթանքները յայտնեց իրեն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ