Էջ 13, 24-ից
Յարաբերական Մարմին
ՅՕԴՒԱԾ 79.
Հանրային յարաբերութիւնների մշակման, քարոզչական աշխատանքների ձեռնարկման եւ հրատարակչական գործերի կատարման նպատակով՝ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւում մի Յարաբերական մարմին՝ բաղկացած 5-7 անդամներից, երկու տարւայ ժամանակաշրջանի համար:
ՅՕԴՒԱԾ 80.
Յարաբերական մարմնի պարտականութիւններն են.
- ա- Հայանպաստ խնդիրների վերաբերմամբ, յարաբերութիւններ հաստատել եւ հանդիպումներ ու տեսակցութիւններ ունենալ պետական կամ պաշտօնական շրջանակների հետ՝ Թեմական խորհրդի յանձնարարութեամբ:
- բ- Հրատարակել պարսկական եւ կամ հայ մամուլում յօդւածներ, յայտագրեր, կոչեր ու լուսաբանութիւններ՝ հայ համայնքին վերաբերող խնդիրների մասին:
- գ- Մշակութային մարմնի համագործակցութեամբ պատրաստել հայ ժողովրդին օգտակար հանդիսացող ծրագրեր, պետական ձայնացիրից ու հեռուստատեսիլից:
- դ- Հրատարակել տեղեկատու եւ կամ այլ տեսակի պարբերականներ՝ համայնքին տեղեակ պահելու համար Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի եւ այլ ազգային մարմինների գործունէութեան մասին:
- ե- Ընձեռել քարոզչական միջոցների՝ համայնքին աւելի կապելու Հայ Եկեղեցու եւ դպրոցի, ինչպէս նաեւ ազգային այլ մարմինների եւ հաստատութիւնների հետ:
- զ- Կազմակերպել ընդարձակ եւ վաւերական վիճակագրութիւն թեմի բոլոր շրջանների հայ ազգաբնակչութեան՝ պարունակելով անհրաժեշտ եւ սպառիչ տեղեկութիւններ:
ՅՕԴՒԱԾ 81.
Յարաբերական մարմնի նիւթական գործառնութիւնները կատարւում են Թեմական խորհրդի միջոցով:
ՅՕԴՒԱԾ 82.
Յարաբերական մարմինը ենթակայ է Թեմական խորհրդի հակակշռին եւ տւած որոշումներին, իր շրջանի ամէն տարեվերջին, միամեայ զեկոյցը ներկայացնում է Թեմանակ խորհրդին: