Էջ 12, 24-ից
Մշակութային Մարմին
ՅՕԴՒԱԾ 75.
Մշակութային մարմինը կազմւում է 5-7 անդամներից, որոնք նշանակւում են Թեմական խորհրդի կողմից հայ մշակոյթին լաւածանօթ անհատներից՝ երկու տարւայ ժամանակաշրջանի համար:
ՅՕԴՒԱԾ 76.
Մշակութային մարմնի պարտականութիւններն են.
- ա- Համադրել թեմում կատարւող մշակութային աշխատանքները եւ նպաստել այդ աշխատանքների զարգացման:
- բ- Կապ պահպանել թեմիս մշակութային միութիւնների, հաստատութիւնների եւ ակումբների հետ:
- գ- Կազմակերպել համազգային բնոյթ կրող տօնակատրութիւններ, հանդէսներ եւ ձեռնարկներ՝ ապահովելով միութիւնների եւ կազմակերպութիւնների համագործակցութիւնը:
- դ- Քաջալերել գրական-թատերական եւ գեղարւեստից այլ մարզերում կատարւող աշխատանքները՝ հիմնադրելով ֆոնդեր, մրցանակներ ու նւիրատւութիւններ:
- ե- Կազմակերպել կլոր սեղաններ, հանդիպումներ, սեմինարներ եւ համագումարներ՝ ուսումնասիրելու համար թեմիս մշակութային եւ հասարակական կեանքը, պահանջները, թերութիւնները եւ այդ կեանքը բարգաւաճեցնելու միջոցները:
- զ- Կազմակերպել հրապարակային դասախօսութիւններ, հարցազրոյցներ եւ ասուլիսներ՝ ազգային-կրօնական խնդիրների վերաբերեալ:
ՅՕԴՒԱԾ 77.
Մշակութային մարմնի նիւթական գործառնութիւնները կատարւում են Թեմական խորհրդի միջոցով:
ՅՕԴՒԱԾ 78.
Մշակութային մարմինը ենթակայ է Թեմական խորհրդի հակակշռին եւ տւած որոշումներին, իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին, միամեայ զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին: