Երեխայի համար ամենաապահով վայրը Յիսուս Քրիստոսին մօտ լինելն ու նրան ճանաչելն է, չէ՞ որ հէնց նա ասաց. «թողէ՛ք, որ մանուկներն ինձ մօտ գան, արգելք մի՛ եղէք նրանց ...» (Մարկոս 10.14):
Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ Այաթ. Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը մեծարելու նպատակով, ուրբաթ յունիսի 10-ի առաւօտեան, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում:
Հինգշաբթի, յունիսի 9-ի առ. ժամը 10-ին, Ս. Սարգիս եկեղեցում համախմբւել էին շուրջ 80 մրցանակակիր աշակերտներ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ մասնակցելու կրօնական արարողութեան եւ ստանալու Սրբազան Հօր օրհնութիւնը որպէս քաջալերանք մասնակցելու Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնած եռօրեայ ճամբարին, որը կայանալու է առաջիկայ շաբաթւայ ընթացքում՝ Նոր Ջուղայում:
Թւականիս, Երեքշաբթի յունիսի 7-ի առաւօտեան Արարատ մարզաւանի «Ս. Խաչ» մատուռի շրջափակում համախմբւել էին Թեհրանի հայոց երեք՝ Չիլոյեան, Սօսէ Մայրիկ եւ Ս. Գէորգ ծերանոցներում բնակւող տատիկ-պապիկները եւ նրանց խնամող պատասխանատուները, Հայ Կանանց Բարեգործական Միութեան նախագահ՝ տկն. Անահիտ Զարգարեանը, արժ. Տ. Վրթանէս Քհն. Բաբախանեանը, Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խմբի անդամներ՝ Օֆիկ Մելիքեանը, Նայիրի Յովսէփեանն եւ Քառոլին Մուրադփաժուն:
«Ժողովուրդը կը տեսնէ ու կը նկատէ եկեղեցականի վերաբերմունքն իր հանդէպ: Երբ որ կ՛արժեւորես ժողովուրդը եւ քո ծառայութեամբ պէտք եղածը կու տաս, ժողովուրդն ալ քեզ կը գնահատէ:
Այսու յայտնում ենք Թեհրանի եւ նախկին Արաքի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 16 յունիս 2016-ի տօնն է`ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 10 յունիս 2016-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, յատուկ կերպով նշւելու է յիշատակը Իրանի Իսլամական հանրապետութեան հիմնադիր հանգուցեալ Իմամ Խոմէյնիի:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, ներկայ գտնւել Ս. պատարագին ի յարգանս հանգուցեալ Իմամ Խոմէյնիի
Թւականիս հինգշաբթի Մայիսի 19-ի առաւօտեան Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան դէպի Ա.Մ. Նահանգներ իր այցելութիւնների ծիրում, մի յատուկ հանդիպում էլ ունեցաւ Նիու Եօրքում տեղակայւած Մէնոնայթ Եկեղեցու Կենտրոնական Գրասենեակը (MCC)՝ Միացեալ Ազգային Կազմակերպութիւնների Յարակցութիւնում:
2016 թւականի հինգշաբթի, մայիսի 26-ին տեղի ունեցաւ հայոց դպրոցների 5-րդ դասարանի աշակերտների արշաւը՝ Արարատ մարզաւանում:
Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը իւրայատուկ արարողութեամբ նշւեց հանգուցեալի դամբարանում: