Հինգշաբթի 21 Յուլիս 2016-ի առաւօտեան ժամը 11-ին, Իսլամական Առաջնորդութեան եւ Մշակոյթի Նախարար՝ Դկտ. Ջաննաթի-ի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ հանդիպում Իրանում ներկայ կրօնական համայնքների հոգեւոր առաջնորդների մասնակցութեամբ։
1394-95 ուսումնական տարւայ վերջին, «Էլպիս Ֆէրահեան» մանկապարտէզի խաղավայրը նորոգւեց: Այս առիթով Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապը զրուցել է մանկապատէզի տեսչուհի՝ տկն. Այրինա Նորավեանի հետ, որի բովանդակութիւնը ներկայացնում ենք ստորև՝
Չորեքշաբթի 20 Յուլիս 2016-ի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին պրն. Մահդի Թասխիրիին եւ իր ընկերակիցներին, Կենտրոնի փոխ տնօրէն պրն. Մորթեզա Սապուրիին եւ տկն. Ռաշիդբէյգիին։
Երեքշաբաթի յուլիսի 19-ին, Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Ալի Աքբար Սալեհին անակնկալ այցելել է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն:
Ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ամիսներին տեղի է ունենալու թեմիս 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները:
Երկուշաբթի 18 Յուլիս 2016-ի կէսօրին, Թեհրանի Ազգային Առաջնորդարան այցելեցին, «Ասրէ Անդիշէ» հասարակական կրօնական թերթի անձնակազմը, հարցազրոյց ունենալով թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ։
Երկուշաբթի 18 Յուլիս 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի ներկայացուցիչ օրդ. Անժելիքա Սքոփին, որ եկած էր Սրբազան հօրը հրաւիրելու Սեպտեմբերին, իր կազմակերպւելիք կլոր սեղանին մասնակցելու համար։
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան և գիտութեան նախարարութիւնը 2016 թւականի յուլիսի 18-ից՝ 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` ֆիզիկա, մաթեմատիկա և Հայաստանի աշխարհագրութիւն առարկաներից:
Չորեքշաբթի յուլիսի 13-ին Թեմական Խորհրդի հերթական նիստից առաջ նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ մի հանդիպում Արցախի քառօրեայ պատերազմի առիթով կեանքի կոչւած Արցախի զօրակցութեան յանձնախմբի հետ։
2015-16 ուսումնական տարեշրջանին՝ լրացաւ «Մարիամ կրթական հաստատութեան» 78-ամեակն, որին հովանաւորում էր «Հայ Կաթողիկէ եկեղեցու», ինչու չէ նաև երկու քոյր Մարիետ Թադէոսեան և քոյր Ռեբեկա Աֆշարեանի ղեկավարութեամբ, որոնք ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում մեր մատաղ սերունդի ուսման բաելաւման համար: