Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու:
Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:
Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:
Թւականիս շաբաթ 31 մարտի առաւօտեան, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը բարեպաշտուհի տիկ. Լուսին Բաբայեանի։
Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին:
«Նա այստեղ չէ, յարութիւն առաւ։ Յիշեցէք, ինչ որ ասաց ձեզ, երբ տակաւին ձեզ հետ Գալիլիայում էր գտնւում, թէ մարդու Որդին պէտք է յանձնւէր մեղաւոր մարդկանց ձեռքը, խաչւէր եւ երրորդ օրը յարութիւն առնէր»։ (Ղկ.24.6-7)
Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի մարտի 27-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:
Թւականիս երեքշաբթի մարտի 20-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և մասնակցութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի:
Թւականիս կիրակի մարտի 25-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:
2018 ՏԱՐՒԱՅ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ, ԱՒԱԳ ՇԱԲԱԹՒԱՅ, ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԻ ԵՒ ՄԵՌԵԼՈՑԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՈՒ Ս. ՊԱՏԱՐԱԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑԸ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ