Մանկապարտէզտի եւ նախակրթարանի իմ սիրելի բալիկներ,
Հինգշաբթի 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի և Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։
Ա. ՏԱՐԻ, թիւ 39, 22 Սեպտեմբեր, 2019
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 28-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունիննամեակի առթիխ եւ ի յարգանս մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 27 Սեպտեմբեր 2019-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Թ.Հ.Թ. Թեմական Խորհուրդը, բողոքի նամակ է ուղարկել «Ֆարս» լրատւական կենտրոնի տնօրէնին՝
Երկուշաբթի, սեպտեմբերի 16-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների Միութեան նախագահ՝ պրն. Գարուն Սարգսեանին և «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանին:
Այսու յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, ողջ ժողովականութեան, թեմում գործող բոլոր մեր միութիւնների, կազմակերպութիւնների եւ ողջ ժողովրդի եւ անձնապէս խոնարհաբար խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետին եւ Քէշիշեան ընտանիքին իրենց կրած ծանր կորստի՝
Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետի մօր մահւան առիթով, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, հետևեալ ցաւակցական նամակն ուղղեց Վեհափառին՝
Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնի կիրակի օրւան: