Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ տնօրինութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ որոշումով թեմիս Կրօնական Խորհրդի յառաջիկայ կիրակի 24 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու Սարկաւագական Ձեռնադրութիւն կիսասարկաւագներ՝ Անի Քրիստի Մանւէլեանի եւ Մայիս Մատթէոսեանի։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 22 Սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրամանով, Կրօնական Խորհրդի որոշումով եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի համագործակցութեամբ, երկուշաբթի 2 Հոկտեմբերից վերսկսելու ենք 2017-2018 տարեշրջանի ժողովրդական Աստւածաշնչական լսարաններն ու սերտողութիւնները, որը կատարելու է թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը:
Չորեքշաբթի 13 Սեպտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Առեւտրական Պալատի նորընտիր տնօրէն՝ պրն. Հերւիկ Եարիջանեանն ու իր գործակիցներ՝ Համլետ Եարիջանեան, Նարբէ Նազարեան եւ Էդիկ Վարդանեանին։
Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների 2017-2018 ուսումնական տարւայ արձանագրութիւնները տեղի են ունենալու 2017 թւականի սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 16-ը, երկուշաբթի և չորեքշաբթի օրերում՝ կ.յ. ժամը 4-6-ը:
Չորեքշաբթի 13 Սեպտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Աւստրալիայից տկն. Հենրիէթ Անդրէասեան, որ Աւստրալիայում Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարի խորհրդական է. նա եղել է նաեւ Սիտնիի համազգայինի պարի վարչութեան փոխ-ատենապետուհի։
Երեքշաբթի, սեպտեմբերի 12-ին՝ մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք ք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին:
Թւականիս, երկուշաբթի 4 սեպտեմբերի առաւօտեան, «Արտակ Մանուկեան» թանգարան այցելեցին Ֆրանսիայից և Իտալիայից ժամանած Թանգարանների Միջազգային Խորհուրդ (ICOM)-ի տնօրէնները:
Չորեքշաբթի թւականիս սեպտեմբերի 13-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն՝ պրն. Յովսէփ Աւետեանին:
Երեքշաբթի սեպտեմբեր 12, 2017 թւականի առաւօտեան, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի ժողով և քահանայից հաւաք: