Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հայրը մասնակցեց Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան Համագումարին

Թւականիս 6 Սեպտեմբերին, չորքեքշաբթի առաւօտեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ.Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որպէս դասախօս, իր մասնակցութիւնը բերեց գիտութեան նախարարութեան հումանիտար գիտութիւնների կենտրոնի Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան բաժնի կազմակերպած համագումարին։

Սրբազան Հօր դասախօսութեան նիւթն էր «Իմամ Ալի»-ի կեանքն ու ընկերային մտածումները։ Համագումարին մասնակցում էին Նահջոլբալաղէի Համաշխարհային Ինստիտուտի տնօրէն՝ այաթ. Դինփառւառ եւ այլ մասնագէտներ։

Սրբազան հայրը իր դասխօսութեան մէջ վեր առաւ Իմամ Ալիի կատարած գործը իսլամական ընկերութեան կեանքում։ Սրբազան Հայրը նաեւ յիշեց թէ Նահջոլբալաղան, վկան է Իմամ Ալիի արդարամտութեան: Իր խալիֆայութեան շրջանին Ալին հետամուտ եղաւ աղքատասիրութեան ու այրիների պաշտպանութեան:Նա հանդիսացաւ հարստութեան հաւասար բաժանման ջատակով:

 Մասնագիտական կլոր սեղանից յետոյ տեղի ունեցաւ հանգուցեալ Ալիագէտ Իսլամի հոգեւորականների զաւակների դասախօսութիւնը, որից յետոյ Սրբազան  Հօր Մասնակցութեամբ տեղի ունեցաւ Ալիագիտութեան համագումարի յուշանւէրների բաշխումը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ