Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 16 – 17, 2018-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ղորող, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 12 օգոստոս 2018-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 9 և 10, 2018-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Անզալի և Ռաշտ, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Չորեքշաբթի 2 օգոստոս 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Գիտունիկ» Մանկական Կենտրոնի տեսչուհի՝ տկն. Շաքէ Աւետեանին, ուսուցչական կազմին և մի քանի աշակերտ-ուհիներին:
Երեքշաբթի, յուլիսի 31-ին, երաժշտասէր բազմութիւն էր համախմբւել Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, մասնակցելու իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանի մեծարման հանդիսութեանը, ով երկարամեայ ստեղծագործութեան անցեալ եւ բեղմնաւոր դասախօսական աշխատանք է ծաւալել Իրանի երաժշտութեան ասպարէզում: Միջոցառումը նախաձեռնել էր «Ռադ Նօ Անդիշ» մշակութային-գեղարւեստական կենտրոնը, համագործակցութեամբ «Ռուդաքի» հիմնադրամի:
Երեքշաբթի 31 յուլիս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանի, այցելեց Թեհրանի քաղդէացիների-քելդանի-առաջնորդ Գերշ. Տ. Ռամզի Գարմօ Արքեպիսկոպոսին իր առաջնորդարանում։
Երկուշաբթի յուլիսի 30-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան նորընտիր մշակոյթի և համայնքային գծով խորհրդատու՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին:
2018 թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում կանցկացւի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած է «Արցախեան շարժման» 30-ամեակին:
Օրերս Թեհրանում յատուկ հանդիսութեամբ նշւեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ձեռնադրութեան եւ օծման 50-րդ, իսկ Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ ամեակները: Յիշեալ ամեակներն ու նաեւ այդ առիթով կազմակերպւած հանդիսութիւնը վստահաբար յարմար առիթ ընձեռեցին անդրադառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան կազմում, տարբեր թեմերում ու մասնաւորապէս վերջին 19 տարիների ընթացքում՝ Թեհրանի հայոց թեմում, Սեպուհ Սրբազանի մատուցած հոգեւոր ծառայութեանն ու այդ բնագաւառում նրա արժէքաւոր ներդրմանը:
Ուրբաթ 27 յուլիս 2018 հայ դատի ու պահանջատիրական պայքարի ճանապարհին, իրենց գիտակից ինքնամատուցով ազատագրական պայքարի ոսկեայ շղթան ադամանդիայ օղակով հարստացուցած Լիզբոնի արիասիրտ հինգ հերոսների՝ Վաչէ Տաղլեանի, Սեդրակ Աճէմեանի, Սիմոն Եահնեանի, Արա Քրջլեանի եւ Սարգիս Աբրահամեանի նահատակութեան 35-ամեակն էր։