Սոյն թւի վերջին երկու ամիսներին Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օրհնութեամբ հրատարակւել են երեք արժէքաւոր գրքեր, որոնք իրենց բովանդակութեամբ մեծապէս նպաստելու են հայ հաւատացեալի հոգու եւ մտքի լուսաւորութեան եւ կրօնական-եկեղեցական եւ մանկավարժական գիտելիքների աճման, այսպէս.-
Երեքշաբթի 2017 թւի մարտի 14-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը:
Երեքշաբթի 14 մարտ 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Հ.Մ. «Սիփան» Միութեան նորընտիր Վարչութեան անդամներից՝ տիկնայք՝ Իվետ Մատթէուսեան և Յասմիկ Աբրահամեանին, պարոնայք՝ Մասիս Աբրահամեան, Արին Միրզայեան, Մասիս Ֆալլահ և Արգին Մատթէոսեանին:
Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի 2016-2017 ուսումնական տարեշրջանի Մշակութային Փառատօնի 3-րդ օրը յատկացւած էր ասմունքի փառատօնին:
Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի 2016-2017 ուսումնական տարեշրջանի Մշակութային Փառատօնի 2-րդ օրը յատկացւած էր երգի փառատօնին:
Արդէն 12 տարի է, որ Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախումբը կազմակերպում է Մշակութային Փառատօն Թեհրանի հայոց բոլոր դպրոցների աշակերտների մասնակցութեամբ:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ 2017 թւականի հինգշաբթի, փետրւարի 16-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 10-րդ դասարանցիների արշաւը՝ «Արարատ» մարզաւանում:
Ալիք - Իրանի Հայ արհեստաւորների միութիւնը Թեհրանի հայկական իրականութեան մէջ գործող այն մասնագիտական միութիւնների շարանում է, որի առաքելութիւնը ոչ միայն հայ արհեստաւորներին ի մի բերելն է, այլեւ համայնքում բարեսիրական եւ ազգօգուտ աշխատանքների իրականացումը: Ահաւասիկ այդ կարեւոր հանգամանքից ելնելով միութեան աշխատանքների մասին հէնց միութեան «Արամ Մանուկեան» անունը պարունակող սրահում հարցազրոյց ենք ունեցել միութեան վարչութեան նախագահի եւ վարչութեան անդամների հետ:
Հինգշաբթի 9 Մարտ 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերթ Բէգլարեանի եւ Առաջնորդարանի դիւանապետ պրն. Սերոժ Օհանեանի Թեհրանի հիւսիսում գտնւող Էսփինաս նոր հիւրանոցի մէկ բաժնում բացումը կատարեց Յակոբեան առեւտրա-արդիւնաբերական հաստատութեան մի նոր վաճառատան։
Ալիք - Մի առ ժամանակ առաջ, ուրբաթ օր վաղ առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամներ՝ ԿՕՄ-ի փոխատենապետ Հրայր Աբդալեանի, Շահէն Բանդարիի եւ Ալիս Դիլանչեանի հետ այցելեցինք «Քահրիզաք» կենտրոնը, որի հսկայ տարածքի տարբեր սրահներում իրենց բնակութիւնն են հաստատել եօթ հայորդիներ, որոնք ժամանակին եղել են ընտանիքի սիւներ, սակայն, այսօր ինչ-ինչ պայմանների պատճառով, իրենց կամքից անկախ տեղակայւել են «Քահրիզաք» համալիրում: Պրն. Հրայրի աւտոմեքենան ուտելիքներով բեռնաւորւած շարժւեցինք: