Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017010901
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017010901

Ամանորին եւ Ս. Ծննդեան տօներին նւիրւած միջոցառում՝ «Միլադ» Աշտարակում

Չորեքշաբթի, յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի եւ «Միլադ» աշտարակի համալիրի նախաձեռնութեամբ Թեհրանի քրիստոնեայ հայ եւ ասորի համայնքների Իրան-Իրաք պարտադրեալ պատրեազմում նահատակւած կամ վիրաւորւած  ընտանիքների մասնակցութեամբ Նոր-Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ տօնական երեկոյթ:

Միջոցառմանը ներկաներին միացան «Միլադ» համալիրի գլխաւոր տնօրէն՝ պրն. Դարւիշփուրը, խորհրդարանում ասորիների պատգամաւոր պրն. Բեթ Քոլիան, նոյն համայնքների հոգեւոր հովիւը եւ պարտադրեալ պատերազմի վետերան, երկու թեւերը եւ տեսողութիւնը երկիրը պաշտպանելուն նւիրած՝ Մոջթաբա Շաքերին:

Ծրագիրը, որը ընթացք առաւ Ձմեռ պապիկի դիմաւորմամբ շարունակւեց «Ալիք» օրաթերթի 85-ամեակի մասին պատրաստւած տեսանիւթի ցուցադրումով, որտեղ թերթիս գլխաւոր տնօրէն՝ Արա Շահնազարեանի հետ կատարւած հարցազրոյցով ներկայացւեց թերթի ներկան ու նպատակները:

Ելոյթներ ունեցան Դարւիշփուրը, Բեթ Քոլիան եւ Շաքերին:

«Միլադ»-ի գլխաւոր տնօրէն Դարւիշփուրը նահատակների ընտանիքներին, ինչպէս նաեւ արւեստի նշանաւոր գործիչներին ու մարզիկներին յուշանւէրներ յանձնելուց յետոյ կարեւորեց Իրանում ապրող տարբեր դաւանանքներին յարող համայնքների համերաշխ ապրելակերպն ու միասնականութեան փաստը:

Շաքերին նոյնպէս նշելով իրանահայ թւով 120 նահատակների մասին, կարեւորեց նահատակների մայրերի դերը նման երիտասարդներ դաստիարակելու գործում, ինչով հնարաւոր եղաւ երկիրը փրկել:

Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտով ներկաները պատասխանատուների ուղեկցութեամբ առիթն ունեցան «Միլադ» աշտարակի բարձրակէտից դիտելու մայրաքաղաքի գիշերային հմայքը, ինչպէս նաեւ շրջայց կատարել միւս թանգարաններում:

Իրանահայ համայնքի կողմից գնահատւեցին՝ արւեստագէտ և դիրիժոր դոկտ. Ռազմիկ Օհանեանը, Թ.Հ.Կ. Բարեգործութեան Ընկերութեան նախագահ՝ տկն. Անահիտ Զարգարեանը, Հ.Մ. Սիփան Միութեան մարզիկ՝ Շանթ Իսաղուլեանը, Հ.Մ. Րաֆֆի Համալիրի մարզիկ՝ Դաւիթ Մումջեանը, նահատակ Ռազմիկ Խաչատրեանի, նահատակ Վահիկ Բաղդասարեանի, նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի, նահատակ Վիգէն Կարապետեանի և նահատակ Ռազմիկ Դաւթեանի ընտանիքի անդամները, վիրաւոր Ալբերթ Մահմուդեանը և գերի Այվազ Խոդավերդեանը:

Ծրագրին ներկայ էին հայ անձնուրացների յանձնախմբի անդամները և Ալիք օրաթերթի աշխատակազմի ներկայացուցիչները:

{gallery}201701/2017010901{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ