Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016090401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016090401

Շինարարական աշխատանքներ Թեհրանի հայոց «Նոր Բուրաստան» գերեզմանատնում

Թեհրանի հայոց թեմի Յարաբերական մարմինը շարունակելով Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան հետ իր զրոյցների շարանը, որոշ տեղեկութիւններ է ստացել վերջին մէկ ու կէս տարւայ ընթացքում վարչութեան անդամներ՝ Սուրէն Հայրապետեանի, Խեչօ Նազարեանի, Կամօ Իսկանդարեանի եւ Ջաննէս Աւէտեանի վերահսկողութեան ներքոյ Նոր Բուրաստանի գերեզմանատնում իրականացւած շինարարական աշխատանքների մասին, որոնք ներկայացնում ենք ամփոփ կերպով:

-       Տարածքը մաքրւել է չորացած ծառերից

-       Գնւել ու Բուրաստանի տարածքում տնկւել են շուրջ 500 տնկիներ: Յիշեցնենք, որ 40 տնկիներ էլ գերեզմանատանն է նւիրւել Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Ալիաքբար Անջոմանիի հրահանգով:

-       Կատարւել է ընդհանուր մաքրութիւն եւ տարածքը մաքրւել է խոտերից

-       Ներկւել է գերեզմանատան սառնարանը

-       Գնւել է աւազանի ջուրը, ծառերի ոռոգման համար, դատարկող սարք

-       Ջրոռոգման նպատակով, Խողովակների տեղադրում է կատարւել այն վայրերում, որտեղ նախապէս ջրոռոգման հնարաւորութիւն գոյութիւն չունէր

-       Բոլոր առուների մաքրում ու վերանորոգում, ծառերի ոռոգման համար նոր առուների ստեղծում եւ ջրի ծորակների համար աւազանների տեղադրում

-       Նորոգւել են Ջրի պոմպը եւ մազդա շարժիչը, ջրի հորի խողովակները փոխւել են

-       Բուրաստանի մատուռը մաքրւել եւ նրա ջահը վերանորոգւել է

-       Թեհրան քաղաքի բարեզարդման կազմակերպութեան համագործակցութեամբ եկեղեցու լուսաւորման նախագծում ու գործադրում

-       Տեղադրւել են եկեղեցու շրջակայքում մետաղէ չորս էլեկտրականութեան յենարաններ եւ հաւաքւել են լքւած լարերն ու կաբէլները

-       Մուտքի դարպասը վերանորոգւել է եւ պահակի համար սենեակ է տեղադրւել

-       Զուգարաններում նոր զուգարանակոնքեր ու ջրատաքացման սարք է տեղադրւել

-       Գրասենեակի եւ ածուխի սենեակի դիմաց գտնւող տարածքը ցեմէնտապատւել է

-       Պատերի փլուզումը կանխելու նպատակով բուրաստանի պատերի ներքեւի բաժինը բէտոնապատւել է եւ մինչեւ 1.5մ բարձրութիւն ու 767մ երկարութեամբ ցեմէնտապատում է կատարւել

-       Գետնանցումներում ցանցեր ու փշալարեր են տեղադրւել կանխելու համար թմրամոլների ու գերեզմանների գողերի մուտքը

-       Պետական բիւջէ ստանալու նպատակով, «Բեհէշթ Զահրա» կազմակերպութեանն է ներկայացւել բուրաստանի ամբողջ տարածքի պարիսպապատման ու փողոցների ասֆալտապատման նախագիծը

-       42 տարի առաջ փորւած գերեզմանատան հորի թոյլտուութեան ուղղութեամբ աշխատանք է տարւել, որը մօտ ապագայում ստացւելու է

-       Միաստւածային կրօնների հետեւորդ նահատակների մեծարման հանդիսութիւնը 2015 թւականի փետրւարին կայացաւ «Նոր Բուրաստանի» նահատակների բաժնում: Հանդիսութեան ընթացքում Խաւարշահրի քաղաքապետարանի եւ Նահատակների հիմնարկի համագործակցութեամբ հիւրընկալւեցին աւելի քան 600 հայ, ասորի, հրեայ եւ զրադաշտական ներկաներ

-       Իրանի ճանապարհի եւ քաղաքաշինութեան փոխնախարար՝ դոկտ. Մոհամմէդ Սաիդ Իզադիի, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան տնօրէն՝ դոկտ. Մոհամմէդալի Սալեհիի, տարածքի ուրբաթօրեայ աղօթապետի, Ներքին Գործերի Նախարարութեան ներկայացուցիչների եւ տարածքի քաղաքապետի այցելութեան ժամանակ վարչութեան անդամները ներկայ են եղել բուրաստանում եւ անհրաժեշտ բացատրութիւններ են ներկայացրել հիւրերին:

{gallery}201609/2016090401{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ