2008 թ. փետրւարի 12-ին ժամանակի Խնամակալ մարմինը, գեղեցիկ մտայղացումով եւ Թեմական խորհրդի համաձայնութեամբ եւ Սրբազան Հօր հովանաւորութեան ներքոյ, կազմակերպեց ընդունելութիւն, ժամանակի 50 աւարտած եւ նոր մուտք գործած ուսանողների պատւին:
Այս հանդիպման ընթացքում Խնամակալ մարմինը ուսանողներին տեղեկացրեց ֆոնդի կատարւած աշխատանքների մասին, շնորհաւորեց շրջանաւարտ ուսանողներին:
Երկրորդ հանդիպումը կայացաւ 2012 թ. փետրւարի 9-ին կրկին Սրբազան Հօր հովանաւորութեան ներքոյ, այս անգամ հրաւիրւեցին ֆոնդիս բոլոր ուսանողներն ու բարերարները եւ Համալսարանական միութեան ժամանակի նախագահ Արմէն Բեգիջանեանը, որը ներկաներին ծանօթացրեց Համալսարանական միութեան աշխատանքներին: Խնամակալ մարմնի կողմից յուշանւէրներ յանձնւեց 30 աւարտած ուսանողներին եւ բարերարներին: Իսկ «ՀՈԻՍԿ» հաստատութեան կողմից ուսանողներին նւիրւեց «Պայման» հանդէսի համարներից եւ իրենց հրատարակած գրքերի հատորներից:
2016 թ. նախատեսւել է կրկին կազմակերպել գնահատանքի երեկոյ, որի աշխատանքն ընթացքի մէջ է:
{gallery}201608/2016082401{/gallery}