Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016081301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016081301

Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի 2015-16 ուսումնական տարեշրջանի տարեկան զեկոյց

Ստորև ներկայացւում է Հայոց Ազգային «Արաքս» աղջ. դպրոցի 2015-2016 ուսումնական տարեշրջանի տարեկան զեկոյցը:

2015-2016 ուսումնական տարեշրջանի Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի ծնողական խորհուրդը ընտրւել է 2015 թւականի օգոստոսի 31-ին:

Կազմի անդամներն են՝

Արազ Սիմոնեան՝ ատենապետ

Անետ Ղազարեան՝ փոխատենապետ

Թալին Բաղումեան՝ ատենադպիր

Արմինէ Մովսիսեան՝ նիւթականի պատասխանատու

Մադլէն Իսմայիլի՝ խորհրդատու

Սիւնէ Գրիգորեան՝ խորհրդատու

Փատրիշիա Մկրտումեան՝ խորհրդատու

Սեւանայ Ալլահվերդեան՝ խորհրդատու

Մելինէ Ղարիբեան՝ խորհրդատու

Դպրոցի տեսչութիւն եւ ուսուցչական կազմն է՝

Անի Մանուկեան (Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի տեսչուհի)

Անի Մանուկեանը ծնւել է 1976 թւականին՝ Թեհրանում, ազգային եւ կրօնական արժէքները պահպանող ընտանիքում: Նա դուստրն է միութենական գործիչ՝ Գրիշ Մանուկեանի, որը եւս տարիներ շարունակ, սիրայօժար կերպով աշխատել է ազգային կառոյցներում եւ միութիւններում: Տարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Ռոստոմ» աղջ. դպրոցում, իսկ միջնակարգ կրթութիւնը՝ «Մարի Մանուկեան» դպրոցում: Դպրոցն աւարտելուց յետոյ, Իսլամական Ազատ համալսարանի Թեհրանի մասնաճիւղում սովորել է հոգեբանութիւն:

Ուսանողական տարիներից սկսեալ, աշխատել է «Մարի Մանուկեան» դպրոցում իբրեւ խորհրդատու-հոգեբան: 2003-04 ուսումնական տարում ստանձնել է նոյն դպրոցի փոխտեսչութեան հանգամանքը, իսկ մէկ տարի անց, ստացել է պետական պաշտօնեայի կարգավիճակ:

2006-2008 թւականներին աշխատել է պարսկական «Շահիդ Սադուղի» միջնակարգ աղջ. արւեստի դպրոցում, նախ իբրեւ դպրոցի համակարգչային բաժնի պատասխանատու, իսկ 2008 թւականին՝ իբրեւ դպրոցի ներքին տեսուչ:

Անի Մանուկեանը ուսանողական տարիներից սկսեալ, իբրեւ խորհրդատու-հոգեբան աշխատել է նաեւ «Շաղուլեան» եւ «Արամէշ» հոգեբանական կենտրոններում:

1981 թւականից մինչ օրս անդամակցում է Հ.Մ.Ա.Կ.-ին, եւ ակտիւօրէն մասնակցել է միութենական աշխատանքներին:

1999 թւականին Հայաստանում կայացած առաջին Համահայկական խաղերին Թեհրանի պատւիրակութեան անդամ է եղել:

1998-2002 թւականներին անդամակցել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի արտադասարանային աշխատանքների յանձնախմբին, իսկ 2001 թւականին նախագահել է նոյն յանձնախումբը:

2005-2008 թւականներին, իբրեւ հոգեբան-խորհրդատու համագործակցել է «Աֆթաբ» NGO կենտրոնի հետ, եւ մասնագիտական օգնութիւն է ցուցաբերել թմրամոլութեամբ տառապողներին ու նրանց ընտանիքներին:

2015 թւականից նախագահում է Թ.Հ.Թ. Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը:

2015 թւականին ընտրւել է Բեհջաթաբադ քաղաքամասի Քաղաքային խորհրդում:

2008 թւականից սկսեալ մինչ օրս, իբրեւ տարրականի եւ միջնակարգի Ա ջրջանի տեսուչ՝ պաշտօնավարում է հայոց ազգային «Արաքս» աղջ. դպրոցում:

Վերժիկ Թահմազեան (Միջնակարգի Ա շրջանի փոխտեսչուհի)

Վերժիկ Թահմազեանը ծնւել է 1966 թւականին՝ Սպահանի Փերիա Գաւառի Սւարան գիւղում: 1968 թւականին ընտանիքը տեղափոխւելով Թեհրան՝ տարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է Թեհրանի Սասուն թաղամասի հայոց ազգային «Թունեան» դպրոցում, ուր աշակերտելով Նորայր Էլսայեանին, Նորայր Շահնազարեանին, Աղասի Փուլադեանին եւ բազում այլ նւիրեալ ուսուցիչների՝ նրա մօտ ձեւաւորւել է ազգային եւ հայրենասիրական ոգին: Միջնակարգ կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Յ. Թովմասեան» աղջ. դպրոցում: Միջնակարգ ուսումն աւարտելուց յետոյ մասնակցել է Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներին: 2002 թւականին ընդունւել եւ աւարտել է Իսլամական Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ֆակուլտետը:

Մանուկ հասակից սիրել է ասմունքել: Իբրեւ ասմունքող մասնակցել է միութենական եւ եկեղեցական միջոցառումներին:

80-ական թւականներից սկսեալ ազգային եւ մշակութային գործունէութիւն է ծաւալել.

գ1989-90 թւականներին Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամ:

գ 2003 թւականին, իբրեւ ասմունքող մասնակցել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքի 1000-ամեակին նւիրւած ձեռնարկներին:

գԵղել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի կազմակերպւած մշակութային փառատօների ասմունքի բաժնի ժուրիի անդամ (2005, 2006, 2007, 2015 թթ.):

* 2006-08 թւականներին եղել է Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի անդամ: Նաեւ Թ.Հ.Թ. Քրիստոնէական դաստիարակութեան տարւայ յոբելենական յանձնախմբի անդամ:

* 2009 թւականին մասնակցել է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից կազմակերպւած ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

* 1987-89 թւականներին, որպէս նախակրթարանի եւ տարրական բաժնի հայոց լեզւի ուուցչուհի պաշտօնավարել է հայոց ազգային «Արաքս» դպրոցում:

* 1990-2000 թւականները իբրեւ դաստիարակ պաշտօնավարել է հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզում:

* 2007 թւականից մինչ օրս որպէս փոխտեսուչ աշխատում է հայոց ազգային «Արաքս» աղջ. դպրոցի միջնակարգի Ա բաժնում:

* «Արաքս» դպրոցի գործունէութիւնը մամուլում արտացոլող բոլոր յօդւածների եւ զեկոյցների հեղինակն է:

Դպրոցական լրատւական յօդւածներից բացի, ունի բազմաթիւ գրական, թարգմանչական, լրատւական եւ այլ նիւթեր՝ տպագրւած «Ալիք» օրաթերթում եւ «Ուսուցիչ» պարբերականում:

Մանկուց անդամակցել է Հ. Մ. «Սիփան» միութեան գրական եւ արւեստից բաժանմունքներին, նաեւ որպէս ղեկավար մարմնի անդամ:

Երգում է նոյն միութեան «Կոմիտաս» երգչախմբում:

Փոլետ Աղախանեան (Տարր. բաժնի փոխտեսչուհի)

Փոլետ Աղախանեանը ծնւել է 1974 թւականին՝ Նոր Ջուղայում: Նախնական կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Արաքս» աղջ. դպրոցում, իսկ միջնակարգ կրթութիւնը՝ «Մարի Մանուկեան» դպրոցում: Բարձրագոյն կրթութիւնը նախ ստացել է հաշւապահութեան ճիւղում՝ գերդիպլոմ վկայականով, ապա ընդունւել եւ աւարտել է Իսլամական Ազատ համալսարանի Թեհրանի մասնաճիւղի հայոց լեզւի եւ գրականութեան ֆակուլտետը:

2006 թւականից սկսեալ զբաղեցնում է հայոց ազգային «Արաքս» աղջ. դպրոցի տարրական բաժնի փոխտեսչի հանգամանքը:

Գայիանէ Ազիզեան (Պետական փոխտեսչուհի)

Ծնւել է 1982 թւականի մայիսի 20-ին, Ուրմիայում: Տարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է Ուրմիա քաղաքի «Մասիհա» դպրոցում, իսկ միջնակարգը՝ «Մաթին» դպրոցում:

Թեհրանի Ազատ համալսարանից մարմնամարզութեան եւ սպորտային գիտութիւնների ուսուցչութեան ճիւղում ստացել է լիսանս եւ ապա գերլիսանս՝ նոյն ճիւղում:

2012 թւականից յաջողել է, որպէս պետական մարզանքի ուսուցիչ դասաւանդել պարսկական եւ հայոց դպրոցներում, իսկ 2016 թւականից «Արաքս» դպրոցում աշխատում է որպէս պետական փոխտեսուչ:

2002 թւականից մինչեւ 2015 թ. եղել է Հ.Մ.Ա.Կ.-ի աղջ. բասկետբոլի խմբի անդամ, նաեւ մինի բասկետբոլի եւ երիտասարդաց խմբերի պատասխանատու:

Անիա Շահբազեան (Պետական փոխտեսչուհի)

Ծնւել է 1987 թւականին՝ Թեհրանում: Տարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է հայոց ազգ. «Թունեան» աղջ. դպրոցում, իսկ միջնակարգը՝ «Յ. Թովմասեան» եւ «Մարիամ» դպրոցներում՝ գրաֆիկայի ճիւղում:

Ստացել է գերդիպլոմ՝ գրաֆիկայի ճիւղում Թեհրանի գիտակիրառական համալսարանից:

2008-09 ուսումնական տարեշրջանից աշխատանքի է անցել հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցում, իսկ 2009-10 ուսումնական տարեշրջանից արդէն իսկ շարունակում է աշխատել որպէս պետական պաշտօնեայ:

Աստղիկ Թորոսեան (Հայոց լեզւի եւ կրօնի ուսուցչուհի)

Ծննդեան թւական՝ 1959, Նոր Ջուղա: Հայոց լեզւի եւ գրականութեան լիսանս՝ Սպահանի Պետական համալսարանից

29 տարի, որից տասը տարին պաշտօնավարել է Նոր Ջուղայի «Արմէն» տարրական եւ «Քանանեան» ուղեցոյց ու միջնակարգ դպրոցներում, ապա փոխադրւելով Թեհրան, 19 տարի է պաշտօնավարում է հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցում:

Եղել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի հիմնադիրներից եւ տարիներ յանձն է առել խմբի քարտուղարութեան պաշտօնը:

Սիլւա Գրիգորեան (Հայոց լեզւի, կրօնի եւ հայոց պատմութեան ուսուցչուհի)

Ծնւել է 1976 թ., Թեհրանում, նախնական կրթութիւնը ստացել է «Արարատ» եւ «Յ. Թովմասեան» աղջ. դպրոցներում:

1995-98 թթ. մասնակցել եւ աւարտել է ազգային առաջնորդարանի երեկոյեան Հայերէնագիտական դասընթացները: 1999 թ. աւարտել է Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ֆակուլտետը:

2012 թ. աւարտել է Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան Պետական մանկավարժական համալսարանի լեզւաբանութեան ֆակուլտետը՝ գերլիսանս մակարդակում:

7 տարի է ինչ պաշտօնավարում է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից Ուրբաթօրեայ դասընթացներին, որպէս հայոց լեզւի , կրօնի եւ հայոց պատմութեան ուսուցչուհի:

20 տարի պաշտօնավարել է Կիրակնօրեայ դպրոցում, որպէս ուսուցչուհի, վերջին 8 տարիներում նաեւ որպէս տեսչուհի: Մասնակցել է Լիբանանում եւ Սիրիայում Կիրակնօրեայ դպրոցի դասընթացներին եւ համագումարներին:

Անդամակցում է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան եւ նրան կից Կարիքաւորներին օժանդակող յանձնախմբին:

Մասնակցել է ազգային առաջնորդարանի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի աշխատանքներին:

Վերջին երեք տարիներում մասնակցել է Զէյթուն քաղաքամասի հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման յանձնախմբերին:

Շուրջ տաս տարի մասնակցել է Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եւ 2 տարի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան երգչախմբերին:

Տաս տարի է ինչ աշխատում է հայոց դպրոցներում, որից իննը տարին դասաւանդում է հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի տարրական եւ միջնակարգի Ա շրջանի օղակներում: Դասաւանդել է նաեւ «Յ. Թովմասեան» աղջ. միջն., «Ռոստոմ» աղջ. եւ տղ. տարրական, «Թունեան» աղջ. ուղ. եւ տարր. եւ «Նայիրի» տղ. տարր. դպրոցներում:

2010 թ. մասնակցել է սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

2014 թ. 6-րդ Համահայկական Օլիմպիադային, Կրթական խորհրդի կողմից նշանակւել է պատասխանատւական անձնակազմում:

Շուրջ 2 տարի մասնակից է եղել նաեւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից «Տարրական բաժնի դասագրքերի վերատեսութեան եւ վերակազմութեան» յանձնախմբին:

Անետ Ղազարեան (Հայոց լեզւի ուսուցչուհի)

Ծնւել է 1969 թ. Թեհրանում: Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների շրջանաւարտ է եւ ստացել է լիսանս՝ Կրթադաստիարակչական տեխնոլոգիայի ճիւղում՝ Ազատ համալսարանից:

Աշխատանքային անցեալ՝ 18 տարի, տասնչորս տարի աշխատել է «Մարիամ» աղջ. դպրոցում: Երեք տարի պաշտօնավարել է պարսկական դպրոցում՝ որպէս ադիանի ուսուցիչ: Ներկայում մէկ տարի է հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցում աշխատում է որպէս հայոց լեզւի ուսուցչուհի:

Նաեւ մասնակցել է Ուրբաթօրեայ դասընթացներին՝ որպէս ուսուցիչ:

1991 թւականին մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Ուսումնադաստիարակչական բաժանմունքի՝ արտադասարանային աշխատանքներին, որպէս հայոց լեզւի ուսուցիչ:

Ալինա Յարութիւնեան (Մարզանքի ուսուցչուհի)

Ծնւել է 1974 թւականին Թեհրանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է մարմնամարզութեան ճիւղում:

Թեհրանի Ազատ համալսարանից մարմնամարզութեան եւ սպորտային գիտութիւնների ուսուցչութեան ճիւղում ստացել է լիսանս:

1998-2001 թթ. աշխատանքի է ընդունւել հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցում՝ որպէս մարզանքի ուսուցչուհի, իսկ 2004 թւականից յաջողել է, որպէս պետական մարզանքի ուսուցչուհի շարունակել աշխատանքը պարսկական եւ հայոց դպրոցներում:

1995 թւականից տասնհինգ տարի Հ.Մ.Ա.Կ.-ում աշխատել է որպէս լողի մարզիչ եւ փրկարար:

Երեք շրջան մասնակցել է Հայաստանում անցկացւող Համահայկական մրցութիւններում՝ որպէս Հ.Մ.Ա.Կ.-ի լողի խմբի մարզիչ եւ պատասխանատու:

Թինա Կարապետեան (Արւեստի եւ նկարչութեան ուսուցչուհի)

Ծնւել է 1967 թ. Թեհրանում. Նկարչութեան լիսանս՝ Թեհրանի Ազատ համալսարանից:

18 տարի, որից 3 տարին պաշտօնավարել է «Մարիամ» մանկամսուրի նախակրթարանում եւ 6 տարին «Ալիշան» աղջ. տարրական դպրոցում, 9 տարի է պաշտօնավարում է հայոց ազգային «Արաքս» աղջ. դպրոցի տարրական եւ միջնակարգի Ա շրջանի բաժիններում:

Ունեցել է անհատական եւ խմբային ցուցահանդէսներ:

Անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան, իսկ ներկայում՝ Արւեստից միութեան:

Անդամակցում է Հայ համալսարանականների ընդհանուր միութեան:

Մեղեդի Եղնազարեան (Երգ-երաժշտութեան ուսուցչուհի)

Ծնւել է 1982 թւականին՝ Թեհրանում: Նախնական կրթութիւնը ստացել է «Ռոստոմ» եւ «Մարի մանուկեան» աղջ. դպրոցներում: 2001 թւականին մեկնել է Հայաստան, ուր եւ աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի դասական վոկալ բաժինը պրոֆ. Գոհար Գասպարեանի դասարանում, գերլիսանսի մակարդակով:

Մանկուց սիրել է երգ-երաժշտութիւնը եւ մասնաւոր դասեր է ստացել համայնքիս անւանի երաժիշտների մօտ: 1988 թւականից մասնակցել է Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Սասունիկ» մանկական, «Ծիծեռնակ» պատանեկան եւ «Արփա» երիտասարդական երգչախմբերում, արհեստավարժ խմբավարների ղեկավարութեամբ: Հայրենիքից վերադառնալուց յետոյ, երկու շրջան աշխատել է միութեան վարչութեան կազմում: Մասնակցութիւն է ունեցել նաեւ համայնքիս տարբեր յանձնախմբերի աշխատանքներում: Շուրջ հինգ տարի մասնակցել է Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ Հ.Հ.Ը.Մ. «Տաւիղ» երգչախմբին: Որպէս մենակատար նաեւ ելոյթներ է ունեցել թէ՛ Հայրենիքում եւ թէ՛ Թեհրանում:

2009 թւականից դասաւանդել եւ դասաւանդում է «Սամին», «Զարեաբ», «Աֆաղ», «Օմրան» եւ այլ երաժշտական ինստիտուտներում, որպէս դասական վոկալ երգեցողութեան մասնագէտ եւ սոլֆեջոյի եւ երաժշտական տեսութեան դասատու:

2013 թւականից ձայնավարժութեան անհատական եւ միասնական դասարաններ է վարում «Օրդիբեհեշթ» երգչախմբի կազմի համար:

Ունի նաեւ ազատ անհատական դասարաններ եւ իւրաքանչիւր տարի լաւագոյն աշակերտների համար ելոյթներ է կազմակերպում:

2011-12 տարեշրջանից, որպէս երգ-երաժշտութեան ուսուցչուհի, դասաւանդում է հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի թէ՛ տարրական եւ թէ՛ միջնակարգի Ա շրջանի բաժիններում:

2011, 2014 եւ 2015 թւականներին մասնակցել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպած Մշակութային փառատօնների երգ-երաժշտութեան բաժնի իրաւարարների կազմում:

Իւետ Մուրադխանեան (Գրադարանավար)

Ծնւել է 1969 թւականին՝ Թեհրանում: Հօր աշխատանքի բերումով մինչեւ չորրորդ տարրական բնակւել է Իրանի տարբեր գաւառներում, իսկ 1979-ին ընտանեօք հաստատւել են Թեհրանում: Սովորել է «Վաչէ Յովսէփեան», «Քուշեշ» ուղեցոյց աղջ. դպրոցներում եւ աւարտել «Մարի Մանուկեան» միջ. դպրոցը: Ստացել է անգլերէն թարգմանութեան լիսանս՝ Ազատ համալսարանից: 1994-ին ամուսնացել է եւ ունի մէկ աղջիկ:

Դպրոցի եւ համալսարանի կողքին անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի «Անի» եւ ապա Կաթողիկէ եկեղեցու «Ներսէս Շնորհալի» երգչախմբերին: Նաեւ անդամակցել է «Թալար Վահդաթ»-ի երգչախմբին:

1992 թւականից աշխատանքի է անցել Հողագործութեան նախարարութիւնում որպէս թարգմանիչ, միաժամանակ աշխատելով նոյն նախարարութեան գիւղատնտեսութեան բաժնի գրադարանում: Այնտեղից սկսել է աշխատանքը, որպէս գրադարանավար տարբեր հիմնարկութիւններում: 1998-ին աշխատանքի է հրաւիրւել Իրանում ՄԱԿ-ի գրասենեակի «Food & Agriculture Organization» (FAO)-ի գրադարանի դասաւորման եւ գրքերի ցանկագրման համար: 2004-ին տեղափոխւել է ՄԱԿ-ի գրասենեակի «United Nations Population Fund» (UNFPA)-ը, ուր աշխատել է որպէս գրա-դարանի պատասխանատու, միաժամանակ համագործակցելով գրասենեակի կազմակերպչական աշխատանքների հետ: 2008-ին անձնական խնդիրների պատճառով հեռացել է աշխատանքից: 2010-2011 ուսումնական տարեշրջանում հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի գրադարանի վերադասաւորման համար աշխատանքի է հրաւիրւել, ուր շարունակում է աշխատել մինչ օրս:

Շուրջ 10 տարի է, որ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից Ուսման մակարդակը հայոց դպրոցներում ուսումնասիրող յանձնախմբի անդամ է, ուր մի խումբ մասնագէտների հետ միասին մինչ օրս իրականացրել է բազմաթիւ նախագծեր: 2009-ից 2011-ը մէկ շրջան եղել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամ:

Նաեւ անդամակցում է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան եւ աշխատանք է տանում Գրական-գեղարւեստական միաւորում, որպէս քարտուղար:

Սոյն տարեշրջանի աշխատանքներից են եղել՝

- Նշել Դպրոցական վերամուտը և ունեցել ենք բողբոջների հանդէս

- Դպրոցաշէն բարերարների մեծարում

- Տօնւել են Աշակերտի, Ուսուցչի և Գրչի օրերը

- Տօնել ենք Գրքի և ընթերցանութեան շաբաթը

- Մասնակցել Հայոց Ցեղասպանութեան միջոցառումներին

- Կատարւել են բժշկական զննումներ

- Մասնակցել ենք Ս. Հաղորդութեան, Ս. Սարգիս եկեղեցում և տօնել Աստւածաշնչի օրը

- Նշւել է Հայաստանի Երկրաշարժի 27-րդ տարելիցը

- Ունեցել ենք Հայկական Խոհանոցի փառատօն

- Այցելութիւններ ենք ունեցել տարբեր կենտրոններ

- Կազմակերպել ենք Հայ գրքի ցուցահանդէս և գերազանցիկ աշակերտների գնահատանքի երեկոյ

- Ունեցել ենք ուսուցչական հանդիպումներ, դիմակահանդէս և Նոր-Տարւայ դիմաւորում

- Տօնւել է Մանուկների առողջութեան Միջազգային օրը

- Տօնել ենք Մշակոյթի օրը, Միջինք, Զատիկ, Համբարձում, Վարդանանց տօնը, Մայրերի օրը և Ս. Սարգիս Զօրավարի տօնը

- Ունեցել ենք Տարեվերջի Հանդէսներ

Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոց

{gallery}201608/2016081301{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ