
«Ա.Ա.Ահարոնեան» Ազգային Մանկապարտէզի շինարարական նորոգութիւնների վերաբերեալ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապը զրոյց է ունեցել Թ.Հ. Թեմի Շինարարական Մարմնի ատենապետ՝ պրն. Հերոս Օհանեանի հետ: Ստորև ներկայացնում ենք սոյն զրոյցի համառոտ զեկոյցը՝
Այս տարի Թ. Հ. Թեմի Թեմական Խորհուրդը յատուկ բիւդջէ տրամադրեց շինարարական մարմնին, որոշ նորոգութիւններ կատարելու Ա. Ա. Ահարոնեան մանկապարտէզում, որի արդիւնքում կատարւել են հետևեալ աշխատանքները:
Փոխւել են զուգարանների և լւացարանների փտած խողովակները, նորոգւել են սալիկները: Փոխւել են զուգարաններն ու լւացարանները, նորոգւել են լւացարանների փայտէ դռները:
Շուրջ 9 տարի էր, որ մանկապարտէզի պատերը չէին ներկւել, ուստի աշխատանքների և նորոգութիւնների աւարտից յետոյ, այժմ ընդհանուր պատերն են ներկւում, որպէսզի մանկապարտէզը մաքուր և պատրաստ լինի գալիք ուսումնական տարւայ համար:
{gallery}201607/2016072501{/gallery}