Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆԻ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՎԵՐԱՄՈՒՏԻ ԱՌԻԹՈՎ

Շատ սիրելի աշակերտ֊ուհիներ,
2025֊2026 դպրոցական տարեշրջանի սեմին կանգնած ողջունում եմ ձեզ բոլորիդ: Դպրոցը գիտութեան եւ լոյսի օջախ է եւ որքան ժամանակ, որ այդ օջախը վառ մնայ, մեր ներկայի եւ ապագայի կեանքը եւս աւելի պայծառ հեռանկարներ կը բանայ մեր աչքի առաջ:

Ասում են գիտութիւնը լոյս կը բերի. մենք աւելացնում ենք սրան, որ գիտութիւնը առանց հաւատքի եւ կրօնական համոզումների կարող է չարիքի վերածւել: Արդարեւ մենք բոլորս կոչւած ենք հաւատքով եւ գիտութեամբ զինւելու, որպէսզի կարողանանք իմաստ տալ մեր կեանքին եւ ճանապարհին:

Քրիստոնեական մեր հաւատքը, շնորհիւ հայ գրերի գիւտի գիւտարար Ս. Մեսրոպ Մաշտոցի, մեր ժողովրդի եւ մեր աշակերտութեան ինքնուրոյնութիւնն ու ինքնատպութիւնը առաւել եւս ամրացրեց մեր կեանքում, հակառակ այլատեսակ փոթորիկների եւ տագնապների, որոնց միջից անցաւ մեր ժողովուրդը: Այսօր էլ մենք այժմեան տագնապալի փոթորիկների առաջ ենք կանգնած, իր բերանը բացած հայ մանկան աչքերի առաջ ուզում են պղտորել դիմագիծը այդ մեծագոյն հայի՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի, որի շնորհիւ այսօր մենք կանք ու կը գործենք: Արդարեւ մենք բոլորս կոչւած ենք զգաստութեամբ եւ հաւատարմութեամբ հետեւելու մեր հայրերի կեանքի օրինակին, հաւատարմութիւն մեր հաւատքին, մեր լեզւին, մեր պատմութեան, մեր հայրենիքին, այլ խօսքով այն ամեն ինչին, որ հայկական է եւ հայաբոյր:

Ես շնորհաւորում եմ ձեզ սիրելի աշակերտ֊ուհիներ, որպէսզի այս հասկացողութեամբ սկսէք ձեր 2025֊2026 տարեշրջանը. կը շնորհաւորեմ նաեւ ձեզ սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, մաղթելով բոլորիդ առաւել ուժ եւ կարողութիւն եւ Աստւածային օրհնութիւն:

Այս առիթով կը շնորհաւորեմ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում մեր բոլոր ուսանողներին, մանկապարտէզից սկսեալ մինչեւ համալսարան: Աղօթում եմ, որ ներկայ դպրոցական տարեշրջանը խաղաղութեամբ անցնի եւ մեր աշակերտութեան աշխատանքը բազմապատկւի եւ արդիւնաւորւի ի խնդիր մեր ժողովրդի կեանքի պայծառութեան եւ ինչու չէ նաեւ մեր հայրենիքի ամրապնդման:

Իմ վերջին խօսքը ձեզ սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ եւ դպրոցասէր հասարակութիւն՝ չմոռանանք, որ մենք պահանջատէր ժողովուրդ ենք. չմոռանանք, որ մեր ձեռքից խլւեց մեր սիրելի Արցախը, որի կարօտով ապրում է մեր ժողովուրդը: Փոթորիկները կը գան ու կերթան, բայց իր արմատներին կառչած ժողովուրդը կը մնայ ամուր իր պայքարի վճռակամութեամբ:

Շնորհաւոր վերամուտ եւ Աստւածային օրհնութիւն ձեր բոլորին:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ