Կիրակի, 21 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ներկայ գտնւեց Կրթական խորհրդի հերթական նիստին, որտեղ ընդհանուր անդրադարձ կատարւեց դպրոցների աշխատանքներին եւ խորհրդի վերջին ամիսների եւ ապագայ ծրագրերին:
Նկատի ունենալով առկայ մտահոգութիւնները, հանդիպման հիմնական օրակարգում, տեղի ունեցաւ խորհրդակցութիւն Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ դպրոցների հայ անձնակազմի մասնակցութեամբ մօտ ապագայում կազմակերպւող՝ «Ինչ է Հայեցի դաստիարակութիւնը» թեմայով՝ խորհրդաժողովի վերաբերեալ նաեւ մշակութային աշխատանքներում համայնքիս դպրոցների տարածքային հնարաւորութիւններից օգտագործելու հնարաւոր միջոցների եւ այդ ուղղութեամբ առկայ խոչընդոտների կապակցութեամբ:
Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գնահատեց Կրթական խորհրդի գործունէութիւնը եւ արժեւորեց հայկական դպրոցների գոյատեւման ու յարատեւման համար սատար հանդիսացող բոլոր աշխատանքները:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ