Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ ՀԱՆՐ. ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՒ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱԼ ԴՈԿՏ. ԽԱԶԱԼԻԻ ԱՅՑԸ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 22 յունւար 2024 թւականին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իրանի Հանր. նախագահի գրասենեակի ընտանիքի եւ կանանց հարցերով տեղակալ՝ դոկտ. Էնսիէ Խազալին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:

Սոյն հանդիպման գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը, Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ տկն. Սոֆի Ջաղարբէգեանը, «Հայ կին» միութեան վարչութեան նախագահ՝ Արմինէ Բուդաղեանը, «Հայ կանանց բարեգործական» միութեան վարչութեան նախագահ՝ տկն. Անահիտ Զարգարեանը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի Հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի փոխատենապետ Արտուշ Իսկանդարեանը, Նահատակ Զօրիկ Մուրադեանի մայրը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերին շնորհակալութիւն յայտնեց իրենց ներկայութեան ու շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում անդրադառնալով Գազայում եւ Պաղեստինում իրագործւող անմարդկային գործողութիւններին յայտնեց.-«Իսրայէլը ոչ միայն Գազայի ու Պաղեստինի ժողովրդի թշնամին է, այլեւ տարածաշրջանի բնակիչների անվտանգութիւնն ու յարմարաւէտութիւնը խաթարելու պատճառը»։ Նա նաեւ նշեց, որ հենց պատերազմի սկզբից տարբեր պատգամներով դատապարտել է անմեղ ժողովրդի հանդէպ ոճրագործ գործողութիւնները: Սրբազան Հայրը նաեւ ընդգծեց, որ բոլորս յատուկ պարտականութիւն ունենք յարգելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կեանքը զոհում են Իրանի անվտանգութեան պաշտպանութեան ճանապարհին։

Իրանի Հանր. նախագահի գրասենեակի ընտանիքի եւ կանանց հարցերով տեղակալ՝ դոկտ. Էնսիէ Խազալին տօնական օրերի առիթով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցելուց յետոյ ընդգծեց Իրանում կանանց առանձնայատուկ դերը տարբեր ոլորտներում եւ հայ կանանց ներկայացուցիչներին հրաւիրեց համատեղ աշխատանքներ ձեռնարկել փոխհամագործակցութեան ընդլայնման ուղղութեամբ:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը իր հերթին ողջունելով յարգարժան հիւրերին շնորհակալութիւն յայտնեցին այցելութեան եւ ցուցաբերած ուշադրութեան համար։

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ