Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՀԱՅ ՀԱՄԱԼՍ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Երկուշաբթի, 22 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ եւ միութիւնների հետ կապ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ. Համալս. Ընդհանուր Միութեան յարկի ներքոյ, հանդիպում ունեցաւ Վարչութեան անդամների հետ:

Հանդիպման ընթացքում հակիրճ զեկոյց ներկայացւեց Միութեան ընդհանուր գործունէութեան եւ յատկապէս վերջին ամիսներում կատարւած աշխատանքների մասին: Խորհրդակցութիւն եղաւ նաեւ միութենական աշխատանքներն առաւել արդիւնաւէտ դարձնելու կապակցութեամբ:

Պրն. Նորայր Արամեանը գնահատեց Միութեան գործունէութիւնը եւ միեւնոյն ժամանակ որոշ նկատառումներից ելնելով, կարեւոր համարեց առաւել ուշադրութիւնն ու զգուշութիւնը՝ աշխատանքների բնականոն ու յաջող ընթացքի համար եւ յաջողութիւն մաղթեց միութեան ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ