Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԴԻՐԻԺՈՐ՝ ՄԱՅԵՍՏՐՕ ՌԱԶՄԻԿ ՕՀԱՆԵԱՆԻՆ

Երկուշաբթի, 22 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանին եւ իր տիկնոջը, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով իրենց շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին:

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը իր ուրախութիւնը յայտնեց նաեւ Սրբազան Հօր առողջութեան ու ապաքինման կապակցութեամբ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց Տէր եւ Տկն. Օհանեանների քաղաքավարական այցի համար եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց տօնական օրերի առթիւ:

Սոյն հանդիպմանը ներկայ էր նաեւ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ