Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԻ ԵՒ ԿՏԱԿԱ-ԿԱԼՒԱԾԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 27 սեպտեմբեր 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Ուսանողական Ֆոնդի եւ Կտակա-կալւածային մարմինների անձնակազմերը։

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը երկու հանդիպումների սկզբին, Թեմական խորհրդի անունից ողջոյնի եւ շնորհակալական խօսք ուղղեց երկամեայ գործունէութեան ընթացքին ցուցաբերւած սերտ համագործակցութեան ուղղութեամբ։

Հանդիպման ընթացքին Ժողովականներն ունկնդրեցին երկու մարմինների երկամեայ գործունէութեան զեկոյցները եւ հարցերն ու առաջարկութիւնները՝ ապագայում առաւել արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալելու նպատակով։

Հարկ է նշել, որ համաձայն Թեմիս կանոնագրութեան, Կտակա-կալւածային մարմինը հետամուտ է Թեհրանի եւ ենթակայ շրջանների թեմապատկան կալւածներին առնչւող աշխատանքներին իսկ Ուսանողական Ֆոնդի մարմինն ըստ իր առաքելութեան երիտասարդութեան ուսման կարեւորութիւնից ելնելով, Ֆոնդին յատկացւած ընդհանուր գումարներից գոյացած տոկոսային շահոյթը, որպէս կրթաթոշակի նպաստ տրամադրում է համեստ տնտեսական պայմաններում գտնւող ուսանողներին:

Պրն. Նորայր Արամեանը վերոնշեալ հանդիպումների կապակցութեամբ նախ անդրադառնալով Ուսանողական Ֆոնդի մարմնի հետ կայացած հանդիպման յայտնեց, որ ըստ վերջին տւեալների ուսման նպաստ ստացող ուսանողների թիւը կազմում է 39 հոգի, որոնցից 24-ը ուսանում են լիսանս, 3-ը՝ գերդիպլոմ եւ 4 ուսանողներ՝ գերլիսանս մակարդակներում իսկ 8 ուսանողներ՝ ուսանում են Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնում:

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ Ֆոնդին յատկացւած դրամագլուխն յաւելելու եւ ուսանողներին, որպէս օժանդակութիւն տրամադրւող տարեկան սակերը բարձրացնելու պայմաններին ու հնարաւորութիւններին եւ այս կապակցութեամբ ընդգծւեց Կրթական ոլորտում ներդրում ունենալու ապագայ դրական ազդեցութիւնը եւ այս ուղղութեամբ Ֆոնդի գործունէութեան կարեւորութիւնը, որի աշխատանքը հարկ է ներկայ պայմաններին համապատասխան եւ նպատակասլաց ուղղութեամբ առաջնորդել:

Պրն. Արամեանը Կտակա-կալւածային մարմնի հետ կայացած հանդիպման շրջագծում ընդգծեց յիշեալ մարմնի կարեւոր դերը անշարժ գոյքի ռեսուրսների շահաւէտ օգտագործման գործում եւ նշեց, որ այս կապակցութեամբ Թեմական խորհուրդը, Կտակա-կալւածային մարմնի հետ համագործակցաբար, ճշտել է թեմապատկան անշարժ գոյքերից առաւելագոյն գումար վաստակելու եւ միաժամանակ կառոյցիս կապիտալի կորուստը կանխարգելելու նպատակն իրագործելու ռազմավարութիւնը, չնայած որ երկրում տիրող տնտեսական ճգնաժամը եւ գների աննախադէպ սղաճը եւ ի դիմաց կառոյցիս ծախսերը եւ պարտաւորութիւնները խոչընդոտել են աշխատանքների բնականոն ընթացքը: Սակայն յաւելեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ երկամեայ գործունէութեան շրջանում գնւել է «Սողոմոնեան» անւամբ թեմապատկան շէնքի առեւտրական գործառոյթով չորս միաւորներից մէկ միաւորի փակագինը, վարձակալութեան են յանձնւել տարիներ պարպւած մնացած Բէյհաղի պողոտայում գտնւող թեմապատկան վեց միաւորները նաեւ արդիւնաւորւել է դոկտ. Սուլթանի անւամբ շէնքի նախագծի թեմապատկան միաւորների ստացման գործընթացը:

Աւարտին, պրն. Արամեանը մէկ անգամ եւս գնահատանքով անդրադարձաւ Ուսանողական ֆոնդի եւ Կտակա-կալւածային մարմնի ծաւալած երկամեայ դրական գործունէութեան եւ ցուցաբերած սերտ համագործակցութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ