Հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Կակաչ» պարախմբի ղեկավար տկն. Արուս Սարգսեանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Սարգսեանի եւ նրա ընկերակիցների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացւեց պարախմբի ծրագրերը եւ հիմնականում մատնանշւեց այն հիմնական խնդիրը, որը կապւած է պարխմբերի փորձերի համար յարմար վայր չունենալուն, որն այս կապակցութեամբ հնչեցին առաջարկութիւններ։
Պրն. Նորայր Արամեանը բարձր գնահատեց համայնքում ակտիւ պարախմբերի գործունէութիւնը եւ նորահաս սերունդի մէջ հայ մշակոյթի տարածման նպատակով, նրանց ազդու դերակատարութիւնը եւ յայտնեց, որ Թեմական խորհուրդը հնարաւորինս կը փորձի զբաղւել եւ լուծել վերոնշեալ դժւարութիւնը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ