Երեքշաբթի, 18 յուլիս 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Ազգ. Առաջնորդարանում հանդիպում ունեցաւ Թմրամիջոցների դէմ պայքարի շտաբի մշակութային ու կանխալգելման գլխաւոր տնօրինութեան ներկայացուցիչներ` պրն. Բահրամի եւ պրն. Մոստաղիմի հետ:
Հանդիպման հիմնական օրակարգում, ընդգծելով ընտանիքներում, աշխատավայրերում եւ ընդհանրապէս հասարակութեան մէջ Թմրամիջոցների կանխարգելման միջոցների ծանօթացման կարեւորութիւնը, քննարկում եւ խորհրդակցութիւն եղաւ նման երեւոյթների դէմ ուղղւած կանխարգելիչ խորհրդատւութիւնների ու միջոցառումների իրականացման ուղղութեամբ:
Խորհրդակցութեան ընթացքին, մատնանշում եղաւ այդ ոլորտին առնչւող թեմաներով, դասխօսութիւնների եւ ուսուցողական դասընթացների անցկացման նախատեսւած ծրագրերում մասնակից լինելու եւ համգործակցելու ուղղութեամբ առաջարկութիւններին, որն ընդառաջւեց եւ որոշւեց այս ուղղութեամբ համապատասխան համադրութիւնները կատարել:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ