Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի կուսակալութեան եւ Թեմական խորհրդի համագործակցութեամբ. Դէմ առ դէմ սոցիալական ծառայութիւններ՝ քաղաքացիներին

Երկուշաբթի, 10 յուլիս 2023 թւականին, Սրբ. Թագմանչաց եկեղեցուն կից «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ Թեհրանի կուսակալութեան եւ Թեմական խորհրդի համագործակցութեամբ ժողովրդին սոցիալական ծառայութիւններ տրամադրելու նպատակով, կազմակերպւած քաղաքացիների եւ սոցիալական պետական զանազան հիմնարկութիւնների միջեւ դէմ առ դէմ հանդիպումը:

Հանդիպմանը ներկայ էին Թեհրանի արեւելեան շրջանի «Սալամաթ» եւ «Թամին էջթեմայի» ապահովագրութեան կազմակերպութեան, սոցիալական բարեկեցութեան եւ աշխատանքի վարչութեան, բարեկեցութեան (بهزیستی), ինքնութեան թղթի գրանցման վարչութեան եւ Իմամ Խոմէյնի անւան նպաստամատոյց կոմիտէի ներկայացուցիչները: Ներկայ էին նաեւ Թեհրանի հայոց թեմիս Կարիքաւորներին օժանդակող մարմնի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում դիմորդներին հնարաւորութիւն ընձեռնւեց իրենց խնդիրները ներկայացնելով ստանալ համապատասխան խորհրդակցութիւնը եւ ծառայութիւնը:
Սպասարկութիւնների ընթացքին վերահասութիւն տալու նպատակով, տեղում ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճարտ. Նորայր Արամեանը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչներն ու Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութիւնը: «Նայիրի» սրահ այցելեց նաեւ Թեհրանի կուսակալութեան քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալ եւ Թեհրանի ընտրութիւնների գլխաւոր շտաբի նախագահ Ահմադ Շայեանը, որը տեղում վերահասութիւն տւեց մատակարարւող ծառայութիւններին:

Թեմական խորհրդի ատենապետ ճարտ. Նորայր Արամեանը «Ալիք» օրաթերթի լրագրողի հետ զրոյց ընթացքում բարձր գնահատեց պետական առումով կազմակերպւած նման դէմ առ դէմ հանդիպումները՝ նշելով, որ սա լաւագոյն տարբերակն է, որպէսզի ամենասահուն միջոցով կարգաւորւեն ժողովրդի խնդիրները: Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ համադրութիւններ է կատարւել, որպէսզի հնարաւորութեան դէպքում, նման միջոցառումներ իրականացւեն նաեւ հայահոծ այլ քաղաքամասերում, եւ ընդգծեց, որ նմանօրինակ ծրագրերից առաջինը ժամանակին իրականացել է Սարդարապատ քաղաքամասում: Նա ընդգծեց, որ առաջարկութիւններ են եղել, որպէսզի Թեմական խորհուրդը եւս նման հնարաւորութիւն ստեղծի Թեմական խորհրդի յարակից մարմինների ծառայութիւնները քաղաքամասերում ժողովրդին ներկայացնելու համար:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը մի քանի ժամ տեղում, անմիջականօրէն վերահասու էր ժողովրդի խնդիրներին: Նա նաեւ իր հերթին բարձր գնահատեց նմանօրինակ դէմ առ դէմ կապերը: Պատգամաւորը անդրադառնալով ապահովագրութեան եւ մասնաւորապէս, բժշկական ապահովագրութեան կարեւորութեանը, ընդգծեց, որ հայմանքի բժշկական ծախսերի կարգաւորման հարցով իր գրասենեակը դիւրութիւններ է ընձեռնել հայրենակիցներին, որպէսզի լրացուցիչ ապահովագրութեամբ (بیمه تکمیلی) ապահովագրւեն:
Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւս նշեց, որ Թեմական խորհրդի կողմից բանակցութիւններ են տեղի ունեցել պետական պատկան մարմինների հետ, որպէսզի մեր հայրենակիցները էլ աւելի դիւրին կարգով կարողանան կարգաւորեն իրենց խնդիրները, եւ այսօր կազմակերպւած միջոցառմանը ներկայ են զանազան սոցիալական հիմնարկների ներկայացուցիչներ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ