Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԽԱՐԱԶՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻՑ՝ ԴՈԿՏ. ՌԱՍՈՒԼԻՓՈՒՐԻՆ



Հինգշաբթի, 4 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Խարազմի համալսարանի պրոֆեսորներից՝ դոկտ. Ռասուլիփուրին:

Դոկտ. Ռասուլիփուրը ժամանակին եղել է մշակոյթի եւ իսլամական հաղորդակցութեան կազմակերպութեան հովանու ներքոյ գործող կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէնը, որտեղ ցուցաբերել է սերտ համագործակցութիւն, եւ առաւել նաեւ Հոգեւոր Առաջնորդի կրօնական խորհրդականներից է:

Սրբազան Հայրը ջերմ սիրով ողջունեց դոկտ. Ռասուլիփուրի ներկայութիւնը, որպէս հին բարեկամ: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու կրօնների երկխօսութեան կարեւորութեան եւ անհրաժեշտութեան մասին, յատկապէս այս օրերին, երբ աշխարհը վերածւել է անվստահութեան եւ իրարամերժութեան աւազանի:

Մէկ ժամ տեւող հանդիպումն անցաւ շատ մտերմիկ եւ հարազատ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ