Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 108-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ՝ ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍՈՒՄ

Երէկ՝ ապրիլի 29-ին Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց միութեան, Փերիոյ կրթասիրաց եւ «Հայ կին» միութեան կից «Արմենուհի» միութիւնների կազմակերպւել էր՝ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած միասնական ձեռնարկ, «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգեցիկ խմբի միջոցով Տէրունական աղօթքի կատարումով մեկնարկած միասնական ձեռնարկի խօսքը փոխանցեց Արփի Ալավերդեանը: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Միջոցառման գեղարւեստական յայտագիրը համեմւած էր փաստավաւերագրական եւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակին ամենուր իրականացած ջահերի երթերի տեսաֆիլմով, ասմունքային կատարումներով, երգերով եւ Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Սիփան» պարախմբի կատարումներով:

Միջոցառման եզրափակիչ խօսքը փոխանցեց Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ