Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻՆ

Կիրակի, 16 ապրիլ 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ով եկել էր Քրիստոսի Ս. Յարութեան տօնի առիթով, իր շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց Պատգամաւորի այցը եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց պրն. Շահվերդեանին եւ իր ընտանիքին:

Հանդիպման ընթացքում յատուկ անդրադարձ կատարւեց վերջին շաբաթւայ ընթացքում Անզալի շրջանի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող թեմապատկան շէնքում բռնկւած հրդեհի պատճառած վնասների փարատման եւ տնօրինման գործընթացին:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնեց պրն. Արա Շահվերդեանին, խնդրին անյապաղ եւ աչալրջօրէն հետեւելու համար:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ