Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՓՈԽԱՏԵՆԱՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԱՆԶԱԼԻ ՔԱՂԱՔ

Ուրբաթ, 14 ապրիլի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Ս. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի Անզալի կատարած այցի ընթացքում, ծանօթացել է շրջանի Ս. Աստւածածին եկեղեցու յարակից շէնքում բռնկւած հրդեհի պատճառած վնասներին:

Անզալի շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ Սիմոն Տէր Յովսէփեանի մանրամասն զեկոյցի համաձայն, ուրբաթ օրը, առաւօտեան եկեղեցու մօտ գտնւող սննդի խանութից նկատւել է ծուխ, եւ քանի որ այդ ժամին խանութը չի աշխատել անմիջապէս զանգահարել են հրշէջ ծառայութիւն: Թէեւ հրշէջները շատ արագ են արձագանգել եւ ժամանել դէպքի վայր, այդուհանդերձ արդէն իսկ հրդեհը տարածւել է այդ շէնքի վերնայարկում գտնւող խանութներում, որոնք մեծամասնաբար Թեհրանի հայոց թեմի ազգապատկան եւ վարձակալութեան տրւած խանութներ են եղել, սակայն, բարեբախտաբար պատմական արժէք ներկայացնող Ս. Աստւածածին եկեղեցին, չի վնասւել:

Նշելի է, որ նոյն առիթով հինգշաբթի, ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսակ Իւնանէսեանի ընկերակցութեամբ այցելութիւն են ունեցել դէպքի յիշեալ վայր, որտեղ հանդիպումներ են ունեցել պատկան պատասխանատուների հետ:

Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի փոխատենապետի երկօրեայ այցելութեան ընթացքում, շաբաթ, ապրիլի 15-ի առաւօտեան, հանդիպում է կայացել Անզալի քաղաքի կուսակալութեան դահլիճում: Հանդիպմանը ներկայ են եղել Անզալիի կուսակալը, քաղաքապետը, Մշակութային ժառանգութեան նախարարութեան Անզալիի վարչութեան գլխաւոր տնօրէնի տեղակալը, դատախազը եւ մի քանի ապահովագրութեան կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում հիւրընկալները բարի գալուստ են մաղթել եւ իրենց ուրախութիւնն են յայտնել Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի փոխատենապետի այցելութեան համար: Սրբազան Հայրը իր հերթին իր գոհունակութիւն եւ գնահատանք է յայտնել շրջանի ղեկավարութեանը՝ իրենց ցուցաբերած նախանձախնդիր վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում Կուսակալը, Քաղաքապետը, Դատախազը եւ Ապահովագրութեան ընդհանուր ներկայացուցիչը լուսաբանիչ բացատրութիւններ են տւել դէպքի մասին եւ խոստացել են, որ համատեղ գործակցութեամբ կաշխատեն որքան հնարաւոր է պատմամշակութային արժէք ներկայացնող շէնքի վերականգնողական աշխատանքներին աջակցել եւ վնասները փարատել:

Նշելի է, որ Անզալի քաղաքի վերադարձին նրանք այցելել են նաեւ Ռաշտ քաղաք, որտեղ հանդիպում է կայացել շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Մաքսիմ Յովսէփեանի եւ շրջանի հայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում խօսւել է հայ համայնքի բնակչութեան թւի նոսրացման պատճառով առաջացած մտահոգութիւնների մասին:

Սրբազան Հայրը եւ Թեմական խորհրդի փոխատենապետը բարձրացրած մտահոգութիւնները բաժանելով վստահեցրել են, որ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի բոլոր խնդիրները դրական հանգուցալուծում տալ եւ լաւագոյնս տնօրինել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ