Տօնական այս օրերին, երբ տօնում ենք Նոր տարին եւ Ծննդեան տօնը մեր Փրկչի, ակամայ մտաբերում ենք մեր ժողովրդի այս օրերի անբաղձալի վիճակը, յատկապէս Արցախի մեր քոյրերի ու եղբայրների եւ մանուկների մասին, որոնք անօրէն թշնամու կողմից պաշարման են ենթարկւել ու Սաղմոսերգու բառերով մահւան ստւերի ուղեգիծ են դարձել։
Այս դառն իրականութեան առաջ կանգնած, որպէս Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ կոչ եմ ուղղում համայն աշխարհի բարեսէր, մարդասէր եւ բարեգործ մարդկութեան, որպէսզի անմիջապէս եւ ամենաարագ ձեւով աշխատեն վերջ տալ պաշարման, որպէսզի մեր ժողովուրդը հանգիստ ու խաղաղ սրտով տօնէ իր Փրկչի Հրաշափառ Ծննդեան տօնը։
Անմարդկային է ու անընդունելի նման դրսեւորում՝ իր հայրենի հողի վրայ ապրող եւ գործող Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սթափւենք եւ զգօնութեամբ գործենք՝ ի խնդիր խաղաղ կեանքի։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ