Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է Յ. Թովմասեան Միջնակարգ Օր. դպրոցից ստացած զեկոյցը:
Թովմասեան Միջնակարգ Օր. դպրոցը գտնւում է «Սասուն» քաղաքամասում:
Դպրոցի տեսուչն է՝ տիկ. Սաթօ խաչատրեանը, որ 27 տարի է պետական պաշտօնեայ է և արդէն 16 տարի պաշտօնաւարում է որպէս տեսչուհի:
Դպրոցի փոխտեսուչն է՝ տկն. Հրանուշ Սարգսեանը, որ 16 տարի է պաշտօնավարում է նոյն դպրոցում:
Հայոց լեզւի ուսուցչուհիներն են տիկ. Աղաւնի Մինասեանը, Օր. Անահիտ Զարգարեանը և Օր. Քլարիս Մուրադեանը: Որոնցից Օր. Քլարիս Մուրադեանը դասաւանդում է նաև կրօն (ադեան):
Դպրոցի աշխատող և պահակn է՝ պրն. Ասատուր Թորոսեանը:
Իսկ 2015-16 ուսումնական տարւայ ծնողական խորհրդի անձնակազմն է՝
Տկն. Քաթրին Այւազ
Տկն. Նարինէ Վարդանեան
Տկն. Անահիտ Պետրոսեան
Տկն. Կարինէ Սարգսեան
Տկն. Ժասմէն Աֆրուզ
Դպրոցի Ծնողական Խորհուրդը մինչ այժմ կատարել է դպրոցի կողմից յանձնարարւած բոլոր աշխատանքները:
Դպրոցում կատարւող աշխատանքներն լինում են դաստիարակչական, մշակութային, մարզակն և կրթական:
- Դաստիարակչական բաժնում յաճախ կայանում են անհատական և խմբական զրոյցներ, որտեղ արտայայտւելու ժամանակ են ունենում նաև աշակերտուհիները: Ընթերցւում է նաև տարբեր գրութիւններ:
- Տարբեր բնագաւառներում յազողած աշակերտները անպայման քաջալերւում են և գնահատւում առ ի քաջալերանք միւսների:
- Յատուկ բծախնդրութիւն է բանեցւում մշակութային բաժնի աշխատանքների շուրջ: Բոլոր ազգային և կրօնական տօները տօնւում են մշակութային հագեցւած ձեռնարկներով՝ աշակերտների մասնակցութեանբ, լայն բացատրութեանբ տւեալ տօնի վերաբերեալ:
- Դպրոցը անցեալում ունեցել է բասկետբոլի խումբ, որն արձանագրել է բարձր յաջողութիւններ: Այս տարի աշակերտութեան թւի պակասի պատճառով խումբը չկայացաւ: Բացը լրացնելու համար աշխատում ենք լրացնել մարզանքի դասաժամերը աւելի արդիւնաւէտ դարձնելով և իւրաքանչիւր առաւօտ ֆիզիկական վարժութիւններ կատարելով երաժշտութեան ներքոյ:
-Դպրոցի կրթկան մակարդակը հսկելու նպատակով իւրաքանչիւր աշակերտի համար կազմւում է թւանշաննրի սիւնակներ որտեղ համեմատւում են նրանց թւանշանները: Հսկւում է նաև ուսուցիչների գիտական մակարդակը:
Դպրոցի ծնողական խորհրդի անդամների աշխատանքները մինչ այժմ եղել են՝
-Սրբազան Հօրը դիմաւորեցին, իր կատարած այցելութեան օրը
-Աշակերտների օրւայ (Աբան 13-ի) առիթով հիւրասիրեցին աշակերտուհիներին
-Անցեալ ուսումնական տարեշրջանի աւարտական վկայականների բախշման ծրագիրը, աշակերտուհիների հագուստների դասաւորումը և այդ առիթով ընդունելութիւն են կազմակերպել:
-«Րաֆֆի» համալիրում, Նոր-Տարւայ առթիւ կազմակերպւած բազարին են մասնակցել:
-Դժւարին պայմաններում գանձում են թօշակները:
-Բիւֆէն են կառավարում:
-Շաբաթական կանոնաւոր հանդիպումներ ունեն, որտեղ խօսւում է տարբեր հարցերի մասին և որոշումներ ու յանձնարարութիւններ են կատարում: