Կրթական Խորհուրդը ազգային դպրոցներում և մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու և դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով իրականացնում է այցելութիւններ:
Թւականիս յունւարի 22-ին, 25-ին և 27-ին Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, ԿԽ-ի փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը, ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհին, նիւթականի պատասխանատու՝ Կարօ Պետրոսեանը, Կ.Խ.-ի անդամներ՝ Վանուշ Միրիջանեանը, Սիլւա Իսաղուլեանը, Անի Միրզախանեանը և Խաչատուր Խաչատրեանը հերթաբար այցելեցին «Թունեան-Թովմասեան», «Թունեան» տարր. և «Նայիրի» տարր. դպրոցներ:
Խորհուրդը հանդիպում ունեցաւ դպրոցների տեսուչների, փոխտեսչուհիների և ծնողական խորհուրդների հետ: Հանդիպման ընթացքում քննարկւեց դպրոցներում առկայ հարցեր: Ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի խօսքով. «Նմանատիպ մտերմիկ հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռում, դպրոցներում առկայ հարցերի, խնդիրների աւելի խորքային ուսումնասիրութիւնների և շուտափոյթ լուծումներ գտնելու հնարաւորութիւն են տալիս»:
Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ
View the embedded image gallery online at:
http://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2832-2020012802#sigProId47c6d465b6