Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանի պետական այրերի համագործակցութեամբ՝ Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում վերանորոգչական աշխատանքներ կիրականացւեն

Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում իրականացած մի շարք վերանորոգչական աշխատանքների ուղղութեամբ, իրենց անմիջական համագործակցութիւնը դրսեւորած Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետը եւ յարակից բաժինների պատասխանատուներ, նաեւ Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէնը եւ պատկան պատասխանատուներ, կիրակի օգոստոսի 25-ին, հրաւիրւել էին ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին ողջոյնի խօսք ուղղելով Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը գնահատելով Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմանների ուղղութեամբ տարւած եւ ընթացող աշխատանքները, կարեւորեց այն հանգամանքը, որ քաղաքապետարանը եւ Բեհեշթ Զահրա կազմակերպութիւնը իրենց ուշադրութեան սեւեռակէտում են պահել այն արժէքները, որոնք համամարդկային են: Սրբազան Հայրը անդրադառնալով իրանահայ համայնքին, ընդգծեց. «Բոլորս մէկ ամբողջականութիւն ենք եւ բոլորիս պարտականութիւնն է մեր ներդրումը բերել սիրելի Իրանին եւ իրանահայութիւնը երբեք իրեն առանձին միաւոր չի համարել Իրանից»:

Հանդիպմանը հիւրերին տարւած աշխատանքների կապակցութեամբ գնահատանքի խօսք ուղղելով, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը ընդգծեց, որ գերեզմանները համարւում են իւրաքանչիւր ազգի ինքնութիւնը բացայայտող գործօն: Նա ընդգծեց, որ նման քայլը Իրանում պատահական չէ, քանի որ դարեր է ինչ Իրանում Աստւածային կրօնների հետեւորդները մշակութային այս ընդհանրութեան մէջ ապրել են խաղաղ գոյակցութեամբ եւ նրանք ոչ միայն իրենց ֆիզիկական գոյութիւնն են պահպանել, այլեւ մշակութային ու հոգեմտաւոր կենսունակ աշխատանք են ծաւալել: Պատգամաւորը նման մթնոլորտը շատ հազւադէպ համարեց այլ երկրներում եւ կարեւորեց նման ակտիւ համագործակցութիւնը:

Հանդիպման կազմակերպման համար իր շնորհակալական խօսքն ուղղելով Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէն՝ Սայիդ Խալը ընդգծելով, որ իրանահայերը հզօր Իրանի անբաժանելի տարրն են, որոնք գիտական ու մշակութային բնագաւառներում մեծ ներդրումներ են ունեցել Իրանում եւ շեշտեց, որ Բեհեշթ Զահրա կազմակերպութիւնը հայկական գերեզմաններում կատարւածն իր պարտականութիւնն է համարում: Նա ընդգծեց. «Մտադիր ենք Դուլաբի 75 հազար քառակուսի մետր տարածքում, որը համարւում է Իրանի կարեւոր պատմական տարածքներից, եւ պարփակում է հինգ գերեզմանատներ, այդ թւում հայկական գերեզմանատունը, վերանորոգչական ծաւալուն աշխատանքներ իրականացնել եւ դարձնել տեսարժան կենտրոն»: Նա կարեւորեց նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ ազգային իշխանութեան անվերապահ համագործակցութիւնը այդ բնագաւառում:

Հանդիպման առիթով իր գնահատանքը յայտնեց 15-րդ շրջանի քաղաքապետ՝ Վահիդ Ռեզա Մոհամմադին եւ Թեհրանի քաղաքապետի ու Քաղխորհրդի նախագահի ողջոյնները փոխանցեց: Նա ընդգծեց, որ Թեհրանի քաղաքապետի կարգախօսն է՝ «Թեհրանը բոլոր քաղաքացիների քաղաքն է» եւ վերահաստատեց, որ նման աշխատանքները համարում են իրենց պարտականութիւնը:

Հանդիպմանը Դուլաբի վերանորոգման նախագծի պատասխանատու ճրտպ. Հաէրին անդրադարձաւ նախագծի մանրամասնութիւններին:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանն իր գնահատանքի խօսքը փոխանցելով տարւած աշխատանքների կապակցութեամբ, յոյս յայտնեց, որ քաղաքապետարանը իր տարեկան բիւջէում նման նախագծերի իրականացման համար նախահաշիւ նկատի առնի:

Վերջում Սրբազան Հօր, պատգամաւորի եւ Թեմական խորհրդի ներկայացուցչի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին քաղաքապետին, Բեհեշթ Զահրայի տնօրէնին եւ յարակից բաժինների պատասխանատուներին:

Հանդիպմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի անցեալ եւ ներկայ շրջանների ներկայացուցիչները, նաեւ գերեզմանատների վարչութեան անդամներից՝ պարոնայք Ջանէս Աւետեանը, Ռուբիկ Սարգսեանը, Արմէն Բէգիջանեանը և Խէչօ Նազարեանը:

«Ալիք»

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com