Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ Կառավարութեան Պետական Եկամուտների Կոմիտէի Նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:
Պատւիրակութիւնը, ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, երկուշաբթի ապրիլի 15-ի երեկոյեան ժամը 7-ին, այցելեց Առաջնորդ Սրբազանին:
Թեմակալ առաջնորդը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին և իր ուրախութիւնը յայտնեց Հայաստան-Իրան զարգացող յարաբերութիւնների համար:
Ընդունելութեան միացաւ նաև Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը:
Վերջում պատւիրակութիւնն առաջնորդութեամբ Սրբազան Հօրը, եկեղեցի այցելեց, որտեղ Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց եկեղեցու կառուցման և օծման մասին: