Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ի ՏԷՐ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ Տ. ՄԵՍՐՈՊ Բ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՈԳՒՈՅՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս Ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի հոգու խաղաղութեան համար։

Յայտնենք, որ հանգուցեալ Պատրիարքը մեր եկեղեցու արդի ժամանակների արժանաւոր դէմքերից էր, որ վախճանւեց ուրբաթ 8 մարտ 2019-ին Ս. Ամենափրկիչ Ազգային հիւանդանոցում, Իսթանպուլ։

Յայտնենք նաեւ, որ այս առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յանուն Թեհրանի հայոց թեմի ցաւակցական յատուկ գիր յղեց Կ. Պոլսոյ Ս. Աթոռի Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Արամ Ս. Արք. Աթէշեանին։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ