Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի, 6 մարտ, 2019-ի կէսօրին, ՄԱԿ-ի Արդիւնաբերութեան Զարգացման Կազմակերպութեան գլխաւոր ծրագրերի համադրման ղեկավար՝ օր. Լարա Ազատեանն այցելեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց, որ նման միջազգային առաքելութեան մէջ ներգրաււած է երիտասարդ հայը և իր ներդրումն է բերում Իրանի արդիւնաբերութեան բնագաւառում և յաջողութիւն մաղթեց իր աշխատանքների մէջ:

Օրիորդ Ազատեանն իր շնորհակալութիւնը յայտնեց Սրբազան Հօրը, յայտնելով, որ ինքն իր աշխատանքի մէջ իր լաւագոյնն է անում, որպէսզի հայութեան վարկանիշը բարձր պահէ:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ